Հասարակական

Սպառնալիքներ միշտ կան. Վանեցյանը՝ իր և վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասին 

1 րոպեի ընթերցում

Սպառնալիքներ միշտ կան. Վանեցյանը՝ իր և վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասին 

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային անվտանգության ծառայության պետ Արթուր Վանեցյանի համոզմամբ՝ իշխանությունների ներկայացուցիչների, այդ թվում վարչապետի, ԱԱԾ տնօրենի նկատմամբ սպառնալիքներ միշտ էլ կան: Կառավարության նիստից հետո լրագրողները Արթուր Վանեցյանից հետաքրքրվեցին՝ արդյոք այժմ իր և վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ սպառնալիքներ կան, ինչպես նախկինում հայտարարել էր ինքը:

«Այդ սպառնալիքները երբեք չեն չեզոքանա, եթե չեզոքանան՝ ՀՀ ԱԱԾ-ի կազմում չի գործի Պետական պահպանության ծառայությունը, որն ապահովում է պաշտոնյաների անվտանգությունը: Սպառնալիքները երբեմն ավելանում, երբեմն նվազում են, բայց սպառնալիքները միշտ կան»,- ասաց Վանեցյանը:

Կարդացեք հոդվածը` Français
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում