Սփյուռք

Կյանքից հեռացել է մեծ բարերար Լուիզ Մանուկյան-Սիմոնը

2 րոպեի ընթերցում

Կյանքից հեռացել է մեծ բարերար Լուիզ Մանուկյան-Սիմոնը

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կյանքից հեռացել է մեծանուն բարերար Լուիզ Մանուկյան-Սիմոնը։ Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ Բեյրութի «Զարթօնք» թերթից։

Հաղորդագրության մեջ նշված է, որ կյանքից հեռացել է Հայկական բարեգործական ընդհանուր միության նախկին նախագահ, մեծանուն հայ բարերար Ալեք Մանուկյանի դուստրը՝ Լուիզ Մանուկեան-Սիմոնը։

«Տիկին Լուիզ Մանուկյան-Սիմոն, որ իր մեծանուն հոր մահվանից հետո որոշ ժամանակ ծառայել է որպես ՀԲԸՄ-ի նախագահ, իր մահկանացուն կնքել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում:

Վերջին հրաժեշտի մանրամասնությունները հաջորդիվ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Լուիզ Մանուկյան-Սիմոնը ծնվել է 1933 մայիսի 19-ինԴետրոյթում։ Նրա հայրը հայտնի հասարակական գործիչ,Հայաստանի Հանրապետությանազգային հերոս, բարերարԱլեք Մանուկյաննէ, ծնունդովԶմյուռնիայից, ով մեծ ներդրում է ունեցել աշխարհի հայերի համախմբման գործում։ Ալեք Մանուկյանը եղել է հայկական բարեգործական ընդհանուր միության 5-րդ նախագահը։

Լուիզ Մանուկյանն ամուսնացել է Արման Սիմոնի հետև ապրելՄանհեթենում։1989 թվականինդարձել է ՀԲԸՄ նախագահ իր հոր հաջող նախագահությունից հետո։ Նա դարձել ՀԲԸՄ-ի նախագահ1988 թվականին,Սպիտակի երկրաշարժիցանմիջապես հետո։1962 թվականիննրա ծնողները հիմնադրել են «Լուիզ Մանուկյան-Սիմոն» հիմնադրամը, որը հետագայում վերանավանվել է «Մանուկյան-Սիմոն» հիմնադրամ։2007 թվականին1,2 միլիոն դոլար ֆինանսավորել էՄիչիգանի համալսարանիհայ ուսանողներին։1979 թվականինԼուիզ Մանուկյան-Սիմոնը ծառայության է անցել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Արևմտյան թեմում, եղել է առաջին կին ծառայողը։2000 թվականինԼուիզ Մանուկյան-Սիմոնը և նրա եղբայր Ռիչարդ Մանուկյանը 2 միլիոն դոլար նվիրաբերել են ԵրևանիՍուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուշինարարությանը։

Լուիզ Մանուկյան-Սիմոնն ունի մեկ աղջիկ՝ Քրիստինեն, և երկու որդի՝ Դավիթը և Մարկը։

2012 թվականինոյեմբերի 26-ինԱմենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսը Լուիզ Մանուկյան-Սիմոնը պարգևատրվել է Ասպետ Սուրբ Էջմիածնի շքանշանով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում