Հայաստանը ցանկանում է գնել 12 միավոր Су-30СМ կործանիչ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը պլանավորում է մինչև 2019թ. վերջ կամ 2020թ. սկիզբ ստանալ 4 ռուսական Су-30СМ կործանիչ, իսկ, ընդհանուր առմամբ, Երևանը ցանկանում է գնել 12 այդպիսի կործանիչ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ռիա նովոստի»-ն, IDEX-2019 ցուցահանդեսի ժամանակ այս մասին ասել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

«Մենք շարունակում ենք բանակցությունները Су-30СМ կործանիչների հաջորդ խմբաքանակի մատակարարման շուրջ: Ամեն ինչ կախված կլինի նրանից, թե որքան արագ պատրաստ կլինի այդ արտադրանքը: Մենք պլանավորում ենք առաջին խմբաքանակը ստանալ այս տարվա վերջին, ծայրահեղ դեպքում՝ հաջորդ տարվա սկզբին»,- ասել է Տոնոյանը:

Պատասխանելով հարցին, թե ընդհանուր առմամբ քա՞նի կործանիչ կցանկանար Հայաստանը գնել, Դավիթ Տոնոյանը պատասխանել է, որ խոսքը մեկ էսկադրիլիայի (12 կործանիչ) մասին է:

Հայերեն العربية English Français Русский

ԶՊՄԿ բացահանքի տարածքում տեղի է ունեցել մահվան ելքով պատահար

Հյուսիսային Կիպրոսի ափերի մոտ քան 270 ուղևորով նավ է կողաշրջվել

Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավն ավարտվել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով. առանձին շրջաններում կլինեն հորդառատ անձրևներ, հնարավոր է կարկուտ

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում փորձարկվելու են էլեկտրաշչակներ

Իսլանդացիները դեմ են քվեարկել ԵՄ անդամակցության բանակցությունների վերսկսմանը

Բագրատունյաց փողոցում պատշգամբ է փլուզվել․ կա տուժած

Աբովյան քաղաքում փորձարկվելու են էլեկտրաշչակներ

Գերմանիան Ռուսաստանին կմեղադրի Լայպցիգի օդանավակայանում դիվերսիայի փորձի մեջ և պատժամիջոցներ կկիրառի. Politico և Welt.

ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել է Ուկրաինայի էներգետիկ օբյեկտների ուղղությամբ զանգվածային հարվածների նախապատրաստման մասին