Իսրայելը հաջորդ շաբաթ կարձակի առաջին մասնավոր «լուսնագնացը»

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Բերեշիտ» առաջին մասնավոր լուսնային ապարատը, որն ստեղծվել Է իսրայելական SpaceIL տիեզերական ստարտապի կողմից, լիովին պատրաստ Է Falcon-9 հրթիռով տիեզերք ուղարկվելուն: Դրա արձակումը կկայանա փետրվարի 14-ին, եթե դրան չխանգարի եղանակը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է նախագծի պաշտոնական միկրոբլոգը: «Բերեշիտ»-ի հաջող արձակումը հանրագումարի կբերի ութուկես տարվա շատ համառ եւ քրտնաջան աշխատանքի արդյունքները»,-հայտարարել Է Յոնաթան Ուայնթրաուբը՝ SpaceIL-ի ղեկավարներից մեկը:

Ինչպես նշել Է ինժեները, առաջին իսրայելական լուսնագնացը երեկ անցել Է բոլոր նախաթռիչքային ստուգումները եւ այժմ այն ամբողջովին պատրաստ Է տիեզերք արձակմանը: Ուայնթրաուբի եւ նրա համախոհների լուսնագնացն սկզբնապես ստեղծվում Էր Lunar XPrize աղմուկ հանած մրցույթին մասնակցելու համար: Այն Google ընկերության եւ XPrize հիմնադրամի կողմից 2007 թվականին գործարկվել Էր տիեզերքի «մասնավոր» յուրացումը եւ այլ մոլորակների ուսումնասիրությունը ժողովրդականացնելու համար: Դրա շրջանակներում որոնիչ հսկան խոստացել Էր շուրջ 30 մլն դոլար հատկացնել ցանկացած մարդու կամ մասնավոր ընկերության, որը նոր լուսնագնաց կմշակի եւ Լուսնի վրա դրա իջեցման համոզիչ պլաններ կտրամադրի: Մրցույթի պայմանները բավականին յուրահատուկ Էին. լուսնագնացը մշակողները պետք Է ուղեծիր դրա արձակման պարտավորագիր ունենային, եւ ստեղծեին ինքնավար սարք, որը կկարողանար Լուսնի մակերեւույթի վրայով անցնել առնվազն 500 մետր, լուսանկարներ ու տեսանյութեր պատրաստեր եւ ուղարկեր Երկիր, ինչպես նաեւ անցկացներ մի շարք գիտական ուսումնասիրություններ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հայերեն Русский

Անկախությունը, այսինքն՝ պետությունը, ամենակարևոր բանն է, որ մենք միասին ունենք․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառում. ելույթով հանդես է գալիս վարչապետ Փաշինյանը

Վարչապետը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» ցուցադրության բացմանը

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Բաբաջանյան փողոցում կատարված դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ

Սեպտեմբերի 22-ի միջոցառումների անոնս

Գլենդելում տեղի է ունեցել Լիլիթ Մելիքյանի «Կինը» ցուցահանդեսը

Մեր առաքելությունն է մեր ամենօրյա աշխատանքով նպաստել իրավական և արդար հասարակության կայացմանը․ Հայաստանի գլխավոր հարկադիր կատարող

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները համաձայնության չեն եկել կազմակերպության հաջորդ գլխավոր քարտուղարի թեկնածուի հարցում

Հայաստանն ընտրվել է Հունաստանում անցկացված «Խաղաղություն, մշակույթ և համամարդկային արժեքներ» խորագրով միջոցառման պատվավոր երկիր