Մշակույթ

«Սպիտակ» ֆիլմը լավագույնն Է ճանաչվել Վյաչեսլավ Տիխոնովի անվան «17 ակնթարթ…» միջազգային կինոփառատոնում

2 րոպեի ընթերցում

«Սպիտակ» ֆիլմը լավագույնն Է ճանաչվել Վյաչեսլավ Տիխոնովի անվան «17 ակնթարթ…» միջազգային կինոփառատոնում

ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ալեքսանդր Կոտի «Սպիտակ» կինոնկարը, որը պատմում Է 1988 թվականի դեկտեմբերի 7-ի երկրաշարժի մասին, ստացել Է դերասան Վյաչեսլավ Տիխոնովի անվան «17 ակնթարթ…» երրորդ միջազգային կինոփառատոնի գլխավոր մրցանակը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՏԱՍՍ-ին հայտնել են ստուգատեսի կազմակերպիչները, որը փետրվարի 6-10-ը տեղի Է ունեցել Մերձմոսկվայում:

«Տիեզերքի մասնիկը» կինոսերիալը եւ «Սպիտակ» ֆիլմը լավագույններն են դարձել Վյաչեսլավ Տիխոնովի անվ. «17 ակնթարթ…» երրորդ միջազգային փառատոնում»,-ասված Է հաղորդագրության մեջ:

Կոտի կինոնկարը նաեւ մրցանակի Է արժանացել լավագույն ռեժիսուրայի համար, իսկ լավագույն կոմպոզիտոր Է ճանաչվել Սերժ Թանգյանը՝ System of a Down ամերիկյան ռոք-խմբի ղեկավարը:

Կինոնկարում խաղացել են ԼԵռնիկ Հարությունյանը, Հերմինե Ստեփանյանը, Ալեքսանդրա Պոլիտիկը եւ ուրիշներ: 2019 թվականի մրցույթին ընդամենը մասնակցելեն յոթ երկրների տասը ֆիլմ եւ տասը սերիալ: Ստուգատեսի ժյուրին գլխավորել Է ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ, դերասան եւ ռեժիսոր Սերգեյ Նիկոնենկոն: Ժյուրիի կազմում ընդգրկվել են Ռուսաստանի ժողովրդական արտիստուհի, դերասանուհի Նատալյա Վառլեյը, դերասան Մարտինշ Վիլսոնը (Լատվիա), Ստեղծագործական ժառանգության բարեգործական հիմնադրամի նախագահ Միքայելա Թարիվերդիեւան, Կալինինգրադի Մայր տաճարի տնօրեն Վերա Թարիվերդիեւան, ինչպես նաեւ հեռուստահաղորդավար եւ կինոքննադատ Անդրեյ Սմիռնովը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում