Մշակույթի նախարարությունը կոչ է արել Հովհաննես Գալստյանին դադարեցնել հացադուլը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ մշակույթի նախարարությունը հորդորել է կինոռեժիսոր, պրոդյուսեր, «Պարալլելս փրոդաքշն» ընկերության հիմնադիր-տնօրեն Հովհաննես Գալստյանին դադարեցնել վերսկսած հացադուլը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ ` այս մասին նշված է ՀՀ մշակույթի նախարարության պաշտոնական էջում տարածված հայտարարության մեջ:

«Հացադուլի դիմում են այն մարդիկ, որոնք իրենց իրավունքները պաշտպանելու որևէ այլ միջոց այլևս չունեն և որոնց ներկայացրած պահանջներն անվերապահորեն արդարացի են:

Մինչդեռ «Տատիկիս վարսերը» ֆիլմի ֆինանսավորման գործընթացում վիճելի խնդիրներ կան և՛ նախարարության, և՛ կինոկենտրոնի համար: Այդ խնդիրները պարզաբանելու համար ու դրանց լուծման նպատակով հարուցվել է դատական գործ՝ «Պարալլելս փրոդաքշն» ընկերության և «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ի միջև, և դատարանը կպարզի որևէ կողմի իրավացիությունը: Նախարարությունը պաշտոնական նամակ է ուղղել «Պարալլելս փրոդաքշն» ընկերության միջազգային գործընկերներին` խնդրելով նրանց հետաձգել «Տատիկիս վարսերը» ֆիլմի հանդեպ համատեղ պարտավորությունների կատարման ժամկետները մինչև դատական գործընթացի ավարտը, ուստի ևս մեկ անգամ հորդորում ենք պարոն Գալստյանին դադարեցնել հացադուլը, քանզի այս համատեքստում իր գործողությունը որակելի է որպես չարդարացված ծայրահեղություն»,-նշված է հայտարարությունում:

Մինչ հացադուլը վերսկսելը, Հովհաննես Գալստյանը տարածել էր հայտարարություն՝ նշելով, որ 2018-ին ավարտվել է «Պարալլելս Ֆիլմպրոդաքշն» կինոընկերության «Տատիկիս վարսերը» միջազգային կինոնախագծի հանդեպ Հայաստանի ազգային կինոկենտրոնի ստանձնած պարտավորության կատարման ժամկետը։ Կինոկենտրոնը 2016-ին ամբողջովին կատարել է իր պարտավորությունը՝ աջակցելով նախագծի զարգացմանը։ 2017-ի ապրիլին մշակույթի նախկին նախարար ԱրմենԱմիրյանի հրահանգով ֆիլմի համար նախատեսված գումարի մի մասըժամանակավորապես փոխանցվել է Հայաստանիֆիլմ-հանձնակատարին՝ նախարարության հրատապ այլ ծախսերի համար, հուլիսին վերադարձնելու պայմանով։

Գումարը չի վերադարձվել արտադրող ընկերությանը, ինչի պատճառով ֆիլմի արտադրության պլանը խափանվել է, ընկերությունը կուտակել է պարտքեր։ 2018-ին Կինոկենտրոնն ընդունել է նոր կանոնակարգ, որով, խախտելով օրենքը, չեղարկել է իր կողմից երեք տարի առաջ ստանձնած՝ ֆիլմը ֆինանսավորելու պարտավորությունը։

Հովհաննես Գալստյանը փետրվարի 3-ից վերսկսել է հացադուլը ՀՀ Ազգային ժողովի այգում: Նապահանջում է վերադարձնել «Տատիկիս վարսերը» կինոնախագծից մշակույթի նախարարի հրահանգով 2017 թվականին վերցրած գումարները, սկսել ֆիլմարտադրողների կողմից առաջարկվող՝ կինոյի պետական կառավարման արդյունավետ, թափանցիկ ու առաջընթաց ապահովող մոդելի քննարկումները։ Հացադուլի դադարեցման համար հիմք կարող է հանդիսանալ միայն և բացառապես նշված պահանջների բավարարումը:

Հայերեն Français

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն