«Օսկար»-ի մրցանակաբաշխությունը 30 տարում առաջին անգամ կանցկացվի առանց հաղորդավարի

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս տարի «Օսկար» մրցանակի հանձնման արարողությունը, որը շնորհվում Է Ամերիկյան կինոակադեմիայի կողմից, վերջին 30 տարվա ընթացքում առաջին անգամ կանցկացվի առանց հաղորդավարի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, փետրվարի 5-ին հայտնել Է Քերի Բյորքը՝ ABC Entertainment-ի՝ ABC հեռուստաընկերության ժամանցային հաղորդումների համար պատասխանատու ստորաբաժանման նախագահը:

«Պրոդյուսերները որոշեցին, որ հաղորդավար չի լինելու»,-ասել Է նա Լոս Անջելեսում (Կալիֆոռնիայի նահանգ) լրագրողների հետ կայացած հանդիպման ժամանակ: Ինչպես հավելել Է Բյորքը, որի խոսքն իր կայքում մեջբերում Է Entertainment Weekly հանդեսը, արարողության կազմակերպիչներն այս անգամ որոշել են սահմանափակվել առաջին մեծության կինոաստղերի մի ամբողջ համաստեղության հրավիրմամբ, որոնց կվստահվի բեմից հաղթողների անունների հայտարարումը:

«Օսկար»-ների հանձնման առաջիկա 91-րդ արարողության վարողի հարցը սրությամբ ծառացավ այն բանից հետո, երբ դեկտեմբերի սկզբին ամերիկացի կատակերգու դերասան Քեւին Հարթը հրաժարվեց այդ դերից իր հասցեին հնչած հոմոֆոբիայի մեղադրանքներից հետո:

Առանց հաղորդավարի «Օսկար»-ների հանձնումը վերջին անգամ տեղի Է ունեցել 1989 թվականին, երբ արարողությանը ներածական մենախոսության փոխարեն ցուցադրվեց 11-րոպեանոց երաժշտական կինոսյուժե: 1958 թվականին արարողությունը վարել Է միանգամից չորս մարդ, 1987 թվականին նրանց թիվը երեքն Էր: «Օսկար» կինոմրցանակի հանձնման 91-րդ արարողությունը փետրվարի 24-ին տեղի կունենա Լոս Անջելեսում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն English Русский

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն