Սփյուռք

Լոս Անջելեսի ոստիկանությունը հետաքննում է հայկական դպրոցների դարպասներին Թուրքիայի դրոշներ փակցնելու միջադեպը

3 րոպեի ընթերցում

Լոս Անջելեսի ոստիկանությունը հետաքննում է հայկական դպրոցների դարպասներին Թուրքիայի դրոշներ փակցնելու միջադեպը

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոս Անջելեսի ոստիկանությունը հետաքննություն է սկսել 2 հայկական մասնավոր դպրոցների դարպասներին անհայտ անձանց կողմից Թուրքիայի դրոշներ փակցնելու միջադեպերի կապակցությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Los Angeles Times-ը, ոստիկանության և դպրոցների ներկայացուցիչների խոսքերով՝ անհայտ անձինք երեքշաբթի առավոտյան հայկական 2 դպրոցների դարպասներին փակցրել են Թուրքիայի դրոշներ և հեռացել:

Ոստիկանությունը հետաքննում է միջադեպերը, որոնք առաջացրել են Լոս Անջելեսի հայկական համայնքի անհանգստությունը և վրդովմունքը: Նշվում է, որ շատերը հայկական դպրոցների դարպասներին Թուրքիայի դրոշը կախելը նկարագրում են որպես ատելության գործողություն, որը միտված է հայկական համայնքի շրջանում վախ սերմանելուն և Հայոց ցեղասպանության վարկաբեկմանը:

Լոս Անջելեսի ոստիկանությունը ուսումնասիրում է տեսաձայնագրությունները և պլանավորում է ուժեղացնել հսկողությունը դպրոցների շրջակայքում:

ՀԲԸՄ Մանուկյան-Դեմիրճյան դպրոցի տնօրեն Արփի Ավանեսյանն ընդգծել է, որ իրենց համար անակնկալ է եղել դպրոցի դարպասին Թուրքիայի դրոշներ տեսնելը: «Մենք նման բան չէինք սպասում: Ես չգիտեմ, թե ի՞նչ է մտածել այդ մարդը: Ինչո՞ւ այսօր, ի՞նչն է նրանց ստիպել անել դա»,- ասել է նա:

ԱՄՆԱրևմտյան շրջանի Հայ դատի հանձնախմբի նախագահՆորա Հովսեփյանը հայտնել է, որ Լոս Անջելեսի «Ֆերահյան» հայկական դպրոցի դարպասներին ևս Թուրքիայի դրոշներ են փակցված եղել. դպրոցը հիմնադրվել է շուրջ 60 տարի առաջ՝ Հայոց ցեղասպանությունը վերապրածների ժառանգների կողմից:

Լոս Անջելեսի ոստիկանության մամուլի խոսնակ Ջեֆրի Լին հայտնել է, որ գրանցված միջադեպերը գրանցվել են որպես ատելության հողի վրա իրականացված հանցագործություն:

Հունվարի 29-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ մի խումբ պաշտոնյաներ իշխանություններին կոչ են արել գտնել և պատասխանատվության ենթարկել կասկածյալին:

Երկու դպրոցներում էլ դրոշները փակցվել են մինչև աշակերտների ժամանումը: ԱՄՆԱրևմտյան շրջանի Հայ դատի հանձնախմբի նախագահՆորա Հովսեփյանն ասել է, որ տեսաձայնագրություններում երևում է, որ դպրոցների դարպասներին դրոշները փակցրել է ամբողջությամբ սև հագնված 1 կամ 2 մարդ: «Մենք ցանկանում ենք, որ մարդիկ հասկանան անցյալի հանցագործությունը, և բոլորս կարող ենք ունենալ լուսավոր և երջանիկ ապագա: Մենք հույս ունենք, որ մի օր Թուրքիան կհասկանա, թե ինչ է արել իրենց կառավարությունը 100 տարի առաջ»,- ասել է Հովսեփյանը:

Կոնգրեսական Բրեդ Շերմանը ևս դատապարտել է տեղի ունեցածը և իրավապահ մարմիններին կոչ է արել արարքի հեղինակներին ձերբակալելը դարձնել առաջնահերթ խնդիր:

Ուսումնական օրվա ավարտին «Ֆերահյան» հայկական դպրոցի աշակերտները դպրոցի բազրիքներին և դարպասներին փակցրել են Հայաստանի դրոշը:

Վաթսուն ուսուցիչ՝ տասնչորս երկրից. ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն ամփոփեց սփյուռքի ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը

Սփյուռք

Վաթսուն ուսուցիչ՝ տասնչորս երկրից. ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն ամփոփեց սփյուռքի ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը

Սովորել հայերեն՝ ակադեմիկոսից դառնալով աշակերտ. սփյուռքահայ ուսուցչուհի Լուսինե Ազատյանը ներկայացնում է Մինսկի Հայորդաց կրթօջախի ձեռքբերումները

Սփյուռք

Սովորել հայերեն՝ ակադեմիկոսից դառնալով աշակերտ. սփյուռքահայ ուսուցչուհի Լուսինե Ազատյանը ներկայացնում է Մինսկի Հայորդաց կրթօջախի ձեռքբերումները

Ձգտում եմ, որ հայ-չեխական բարեկամությունն ավելի խորանա և սերտ կապերի համար ստեղծվեն ավելի լայն հնարավորություններ. Դիանա Խոջայան

Սփյուռք

Ձգտում եմ, որ հայ-չեխական բարեկամությունն ավելի խորանա և սերտ կապերի համար ստեղծվեն ավելի լայն հնարավորություններ. Դիանա Խոջայան

Վաղարշակ Հարությունյանը հանդիպել է Բելգորոդի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ

Քաղաքականություն

Վաղարշակ Հարությունյանը հանդիպել է Բելգորոդի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ

Մեկնարկել են Դիարբեքիքրի Սբ Սարգիս եկեղեցու վերականգնողական աշխատանանքերը

Սփյուռք

Մեկնարկել են Դիարբեքիքրի Սբ Սարգիս եկեղեցու վերականգնողական աշխատանանքերը

Հնդկահայ գաղթօջախի պատմության խոսուն վկաները հայկական եկեղեցիներն են. Զաքարիա սարկավագը պատմել է հայ համայնքի առօրյայի մասին

Սփյուռք

Հնդկահայ գաղթօջախի պատմության խոսուն վկաները հայկական եկեղեցիներն են. Զաքարիա սարկավագը պատմել է հայ համայնքի առօրյայի մասին

«Ներուժ» ծրագրի մասնակցության դիմումների ընդունման ժամկետները երկարաձգվել են

Սփյուռք

«Ներուժ» ծրագրի մասնակցության դիմումների ընդունման ժամկետները երկարաձգվել են

«Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագիրը մեծապես կարևորվել է նաև հնդկահայ համայնքի կողմից

Սփյուռք

«Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագիրը մեծապես կարևորվել է նաև հնդկահայ համայնքի կողմից

Հայաստանում տեղի են ունենում  խորքային փոփոխություններ. ՀՀ վարչապետն ընդունել է «իԳործ» ծրագրի մասնակիցներին

Սփյուռք

Հայաստանում տեղի են ունենում խորքային փոփոխություններ. ՀՀ վարչապետն ընդունել է «իԳործ» ծրագրի մասնակիցներին

Ուրուգվայում ՀՀ դեսպանությունը մասնակցել է Մոնտեվիդեոյի Զբոսաշրջության միջազգային տոնավաճառին

Սփյուռք

Ուրուգվայում ՀՀ դեսպանությունը մասնակցել է Մոնտեվիդեոյի Զբոսաշրջության միջազգային տոնավաճառին

Լիա Բաբայանի գիրքը կարևոր ներդրում է ունեցել ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործում․ հարցազրույց հեղինակի հետ

Սփյուռք

Լիա Բաբայանի գիրքը կարևոր ներդրում է ունեցել ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործում․ հարցազրույց հեղինակի հետ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում