Փարիզում հայտարարել են «Սեզար» մրցանակի անվանակարգորդներին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունվարի 23-ին Փարիզում հայտարարել են «Սեզար» ֆրանսիական կինոմրցանակի անվանակարգորդներին: «Լավագույն ֆիլմ» կատեգորիայում ներկայացված Է յոթ կինոնկար, որոնց թվում են՝ Էմանուել Ֆինկելի «Ցավը», Ժակ Օդիյարի «Սիսթերս եղբայրները» եւ Ժիլ Լելուշի «Անխորտակելիները», տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նրանց մրցակիցներն են՝ Պիեռ Սալվադորիի «Ազատության մեջ», Կսավիե Լեգրանի «Խնամակալություն», Ալեքս Լուտցի «Գի», Ժաննա Էրիի «Մանկիկը» կինոնկարները:

«Լավագույն դերասան» կոչման համար պայքարելու են՝ Ռոմեն Դյուրիսը («Մեր ճակատամարտերը» ֆիլմում խաղացած դերի համար), Վենսան Լակոստը («Ամանդա»), Դենի Մենոշեն («Խնամակալություն»), Էդուար Բերը (Օրիորդ դե Ժոնկիերը»), Ալեքս Լուտցը («Գի»), Պիո Մարմայը («Ազատության մեջ»), Ժիլ Լելուշը («Մանկիկը»): Վիրժինի Էֆիրան, Մելանի Թիերին, Լեա Դրյուկերը, Էլոդի Բուշեն, Սանդրին Կիբեռլենը, Սեսիլ դը Ֆրանսը եւ Ադել Էնելը կարող են ստանալ «Լավագույն դերասանուհի» կոչումը:

«Լավագույն արտասահմանյան ֆիլմ» անվանակարգում ներկայացված են Մարտին Մաքդոնի «Երեք բիլբորդ Էբինգի սահմանի վրա, Միսսուրի», Նադին Լաբաքիի «Քուփերնաում», Պավել Պավլիկովսկու «Սառը պատերազմ», Լուկաս Դոնթի «Աղջիկը», Անդրեա Պալաորոյի «Հաննա», Գիյոմ Սենեսի «Մեր ճակատամարտերը», Հիրոկաձու Կորեեդայի «Խանութների գողերը» ժապավենները: «Սեզար» մրցանակի 44-րդ մրցանակաբաշխությունը փետրվարի 22-ին տեղի կունենա Փարիզում: Միջոցառումը վարելու Է դերասանուհի Քրիստին Սքոթ Թոմասը:

«Սեզար» մրցանակը 1976 թվականից ամեն տարի հանձնվում Է Կինեմատոգրաֆիական արվեստների եւ տեխնիկայի ֆրանսիական ակադեմիայի կողմից: Մրցանակի հանձնման գաղափարը պատկանում Է ֆրանսիացի պրոդյուսեր Ժորժ Կրավենին, որը հիմնադրել Է Ակադեմիան, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հայերեն Français Русский

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն