Ջիլիան Անդերսոնը Մարգարետ Թեթչերին կմարմնավորի «Թագը» սերիալում. The Daily Mail
1 րոպեի ընթերցում

Նրա տվյալներով՝ 50-ամյա Անդերսոնը կկատարի «երկաթե լեդիի» դերը, որը վարչապետի պաշտոնն զբաղեցրել Է 11 տարի՝ 1979-ից մինչեւ 1990 թվականը: Թերթը ճշտում Է, որ Անդերսոնը կհայտնվի սերիալի չորրորդ եթերաշրջանում, որի նկարահանումները կսկսվեն այս ամռանը: Եթերաշրջանի թողարկումը պլանավորված Է 2020 թվականին:
Ջիլիան Անդերսոնն առավել հայտնի Է որպես Հետաքննությունների դաշնային բյուրոյի գործակալ Դանա Սքալայի դերակատարը «Գաղտնի նյութեր» սերիալում: Emmy եւ «Ոսկե գլոբուս» մրցանակների դափնեկիր Է:
«Թագը» սերիալը պատմում Է Եղիսաբեթ Երկրորդ թագուհու կյանքի մասին՝ 1947 թվականին նրա հարսանիքի պահից ի վեր: Առաջին երկու եթերաշրջաններում թագուհուն մարմնավորել Է դերասանուհի Քլեր Ֆոյը, երրորդ եւ չորրորդ եթերաշրջաններում գլխավոր դերակատարը կլինի Օլիվիա Քոլմանը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: