Տնտեսություն

Հայաստան գազի տարանցման մասին «Գազպրոմ էքսպորտ»-ի և Վրաստանի միջև բանակցությունները կավարտվեն երկու շաբաթից

2 րոպեի ընթերցում

Հայաստան գազի տարանցման մասին «Գազպրոմ էքսպորտ»-ի և Վրաստանի միջև բանակցությունները կավարտվեն երկու շաբաթից

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրացական կողմը և «Գազպրոմ էքսպորտ»-ը բանակցություններ են վարում Հայաստան ռուսական գազի տարանցման մասին նոր համաձայնության մասին, հայտարարել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Գիորգի Կոբուլիան։

Նախարարը հիշեցրել է, որ նախկին պայմանագրի գործողության երկամյա ժամկետը լրացել էր 2018թ. դեկտեմբերի 31-ին։

«Վարվում է բանակցությունների գործընթաց, և մինչև դրա ավարտը գործում են նախկին համաձայնության պայմանները։ Կարծում ենք, որ երկու շաբաթ հետո բանակցությունները կավարտվեն, և մենք կհայտնենք այն ամենը, ինչը գաղտնի չի լինի»,- ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, լրագրողներին հայտարարել է Կոբուլիան ։

Ավելի վաղ Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն ասել էր, որ երկիրը կշարունակի կատարել իր տարանցման գործառույթը՝ Հայաստան տեղափոխելով Ռուսաստանի բնական գազը։

Վրաստան գազի հիմնական մատակարարն Ադրբեջանն է։ Մինչև 2017թ. հունվարը Ռուսաստանից Հայաստան գազի տարանցման համար Վրաստանն ստանում է տարանցված գազի ընդհանուր ծավալի 10 տոկոսը։ Վրաստանի և «Գազպրոմ էքսպորտ» ընկերության միջև վերջին պայմանագրի համաձայն՝ 2017թ. Հայաստան գազի տարանցման համար վճարումները կատարվում էին խառը սխեմայով՝ մասամբ փողով և մասամբ՝ գազով, իսկ 2018-ին՝ միայն դրամական միջոցներով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում