Հասարակական

Փաստաբանական խումբը հայտնում է ՄԻԵԴ-ի կողմից ի օգուտ Սամվել Մայրապետյանի որոշում կայացնելու մասին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Սամվել Մայրապետյանի փաստաբանական խումբը հունվարի 17-ին հաղորդագրություն է տարածել, որում հայտնում է ՄԻԵԴ-ի կողմից ի օգուտ Սամվել Մայրապետյանի որոշում կայացնելու մասին։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հաղորդագրությունում ասված է.

«Սույն թվականի հունվարի 17-ին, Մարդու Իրավունքների Եվրոպական Դատարանը 39-րդ Կանոնի համաձայն որոշել է միջանկյալ միջոց կիրառել Սամվել Մայրապետյանի գործով և ցուցում է տվել Հայաստանի կառավարությանը շտապ կերպով ապահովել Սամվել Մայրապետյանի առողջական վիճակին համապատասխան բուժօգնություն՝ համաձայն բժիշկ մասնագետների ցուցումների՝այդ թվում տրանսլյումինալ դրենավորման մեթոդի կիրառմամբ: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ըստ բժիշկ մասնագետների Սամվել Մայրապետյանի բուժումը Հայաստանում հնարավոր չէ իրականացնել,մասնավորապես տրանսլյումինալ դրենավորման մեթոդի բացակայության պատճառով, ՄԻԵԴ որոշումից բխում է, որ Սամվել Մայրապետյանին պետք է թույլ տալ մեկնել Գերմանիա՝ այն հիվանդանոց, որտեղ նախկինում բուժվել է: Դատարանը նաև Մայրապետյանի գործին առաջնահերթություն տալու որոշում է կայացրել՝ 41-րդ Կանոնի համաձայն, հրահանգելով դիմումատուի փաստաբաններին մի քանի օրվա ընթացքում ուղարկել ամբողջական գանգատը՝ այդ թվում ֆաքսով»:

Հայերեն English Русский

Լիբանանահայերը Հայոց ցեղասպանության տարելիցին հիշատակի միջոցառում են կազմակերպել

Թուրքիայի՝ արյան մեջ թաթախված անցյալը չի կարող ջնջվել. ԵԽ պատգամավորի անդրադարձը՝ Հայոց ցեղասպանության տարելիցին

Հայաստանում Լիտվայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Նատալի Լուազոն քննադատել է Կայա Կալասին Ադրբեջան այցելելու պլանների համար

Հայոց ցեղասպանութայն զոհերի հիշատակի և ոգեկոչման միջոցառումներ՝ Շիրակի մարզում

Հզոր հայրենիք կերտելու պատգամով. մաեստրոն հարգանքի տուրք մատուցեց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայոց ցեղասպանության դատապարտումը չպիտի սահմանափակվի սոսկ հուշարձանների մոտ համախմբումով. Ամենայն Հայոց Կաթողիկոս

Բրյուսելը պետք է շարունակի կանգնել պատմական ճշմարտության կողքին և պայքարել ժխտողականության ցանկացած դրսևորման դեմ. Դավիդ Վեյցման

Ոգեկոչման ազգային օրը հիշենք Հայոց ցեղասպանության բոլոր զոհերին և կենդանի պահենք նրանց հիշատակը. Էմանուել Մակրոն

Հպարտ եմ, որ Կանադան ճանաչել է Հայոց ցեղասպանությունը. դեսպան Էնդրյու Թըրներ