Տնտեսություն

Հայաստանն ու Կորեան խրախուսում են փոխադարձ ներդրումները

1 րոպեի ընթերցում

 Հայաստանն ու Կորեան խրախուսում են փոխադարձ ներդրումները

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը հավանություն տվեց Հայաստանի Հանրապետության և Կորեայի Հանրապետության միջև ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագծին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ըստ հիմնավորման, համաձայնագիրը հնարավորություն է ընձեռում հավասարության և փոխշահավետության հիման վրա ստեղծել բարենպաստ պայմաններ երկու երկրների ներդրողների համար` նպաստելով երկու երկրներում գործարար նախաձեռնությունների խթանմանը:

Համաձայնագիրը յուրաքանչյուր կողմի ներդրողին երաշխավորում է լիարժեք պաշտպանություն և անվտանգություն, ինչպես նաև արդար և հավասար ռեժիմ միջազգային իրավունքին համապատասխան:

Համաձայնագիրը ներառում է հոդվածներ` ներդրումների խրախուսման և պաշտպանության, վնասների փոխհատուցման, օտարման խնդիրների կարգավորման և համապատասխան փոխհատուցման, վեճերի կարգավորման և մի շարք այլ դրույթների վերաբերյալ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում