Մեկ վայրից տեղեկանալ սիրիահայերին ուղղված նախաձեռնություններին. սիրիահայերի կենտրոնը տեղեկատվական նոր ծրագիր է սկսում

6 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» հասարակական կազմակերպությունը տարեկան աշխատում է շուրջ 3 հազար սիրիահայ ընտանիքի հետ: Կազմակերպության նախագահ Ջորջ Բարսեղյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ սիրիահայերի շրջանում դեռ կան ընտանիքներ, որոնք իսկապես ուշադրության կարիք ունեն:

«Նախորդ տարին բավական դրական էր, զգալի աշխատանք կատարվեց, իրականացվեցին մի շարք ծրագրեր: Մենք հնարավորինս անում ենք ամեն ինչ, որ յուրաքանչյուր կարիքավորին հասնի մեր օգնությունը՝ լինեն հագուստ, սնունդ, խաղալիք, հիգիենիկ պարագաներ, ուսանողների հետ կապված ծախսեր, թե բնակարնների վարձը և այլն»,-ասաց Ջորջ Բարսեղյանը:

Հայաստանի պետական կառույցների, ինչպես նաև միջազգային, հասարակական կազմակերպությունների հետ աշխատելով՝ կազմակերպությունը մի շարք ծրագրեր է իրականացնում՝ աշխատանք տանելով յուրաքանչյուր սիրիահայ ընտանիքի հետ: Նա ընդգծեց, որ ծրագրերին աջակցում են Սփյուռքի նախարարությունը, ՄԱԿ-ը, GIZ-ը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, ՀԲԸՄ-ն, «Ամքոր Հայաստան»-ը, Հայ ավետարանչական ընկերակցությունը, «Իզմիրյլյան հիմնադրամ»-ը, «Առաքելություն Հայաստան»-ը, «Գյուլբենկյան հիմնադրամ»-ը և այլն:

Տրամադրվող աջակցությունից ամենահիմնականներից Ջորջ Բարսեղյանն առանձնացրեց բժշկական ծառայությունը: Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոնի գրասենյակի երկրորդ հարկում շարունակում է գործել «Կլաուդիա Նազարյան» կլինիկան, որն աշխատում է ՀԲԸՄ-ի հովանու ներքո: Այնտեղ թերապևտը, մանկաբույժը, սրտաբանը, գինեկոլոգը, ակնաբույժը, մաշկաբանը պատրաստ են ընդունել առողջական խնդիրներ ունեցող սիրիահայերին: Այդ ամենը գործում է բարեգործական նպատակով: Անհրաժեշտության դեպքում դեղորայքը ևս տրամադրվում է անվճար:

«Մեր ռազմավարությունը հետևյալն է` եթե կարողանում ենք մեկ դրական բանով օգնել ընտանիքին, բարելավել նրանց ապրելու պայմանները, ապա մենք չենք զլանում: Ուզում եմ ընդգծել, որ Սփյուռքի նախարարությունը՝ ի դեմս նախկին նախարար Հրանուշ Հակոբյանի, ինչպես նաև նրան հաջորդած Մխիթար Հայրապետյանի, մշտապես կանգնած են սիրիահայերի կողքին: Առաջին իսկ վարկյանից նախարարությունը թև ու թիկունք է եղել, հոգատար վերաբերմունք է ցուցաբերել բոլոր հարցերում: Ամեն սիրիահայ մեկ պատճառ ունի շնորհակալ լինելու Սփյուռքի նախարարոթյանն անցած տարիների ընթացքում տրամադրած ծառայության համար: Հաճելի կլիներ ասել, որ 2018- ին քիչ ենք աշխատել, որովհետև սիրիայերի վիճակը բարելավված է, սակայն այդպես չէ: Կարող ենք ասել, որ նույնն է, ինչ 2017-ին»,-ասաց նա:

Ընդհանուր առմամբ, սիրիահայերի վիճակը շատ չի տարբերվում Հայաստանի մյուս բնակիչներից: Կրկին աշխատանքի խնդիր կա, առկախված են նյութական հարցերը, գումարած դրան, սիրւահայերի հիմնական մասը վարձակալությամբ է ապրում: Բնակվարձի հետ կապված առաջ են քաշվել տարբեր ծրագրեր, սակայն շոշափելի արդյունքների դեռ չեն հասել: Անցած տարիներին եղել են բարերաներ, կազմակերպություններ, որոնք ծանր կարիքավորների բնակարանային վարձը մի քանի ամիս փոխահատուցել են, սակայն դրանք ժամանակավոր լուծումներ են:

Խոսելով Հայաստանում բնակվող սիրիահայերի շրջանում միգրացիոն միտումներից՝ Ջորջ Բարսեղյանը նշեց, որ մեկ ուղղությամբ ընդհանուր ալիք չկա, յուրաքանաչյուր ընտանիք իր որոշումն ունի: Մասնավորապես, կան ընտանիքներ, որոնք վերադառնում են Սիրիա իրենց ունեցվածքը վաճառելու և Հայաստանում վերջնական հաստատվելու համար: Նրանք այն բախտավորներն են, որոնք կարողացել են ինչ-որ գործ դնել այստեղ: Կան ընտանիքներ, որոնց հիմնական մասը շարունակում է մնալ Հայաստանում, սակայն արտագնա աշխատանքի համար տղամարդիկ տեղափոխվել են Սիրիա: Ոմանք էլ ընդհանրապես ընտանիքներով վերադառնում են Սիրիա:

«Այդ ամենն արվում է երկրում առկա դժվարություններից ելնելով: Քաղաքական առումով հեղափոխություն եղավ, սակայն այդ ցնցմանը համապատասխան դեռ տնտեսական արդյունքներ չկան: Իհարկե, հասկանում ենք, որ տնտեսական վերելքը, կոռուպցիայի վերացումը մեկ օրում չի արվում, սակայն, իմ կարծիքով, ամեն դեպքում գործընթացը դանդաղ է ընթանում»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է կազմակերպության առաջիկա անելիքներին, ապածրագիր են իրականցնում «Հայկական կարիտաս»-ի, Հայկական կարմիր խաչի, ՓՄՁ համագործակցության ընկերակցության հետ: Նպատակն է հնարավորություն ստեղծել, որ մեկ պատուհանի սկզբունքով սիրիահայերը կարողանան տեղեկանալ, թե Հայաստանում պետական կառույցների, միջազգային, հասարակական կազմակերպությունների կողմից իրենց ուղղված ինչ ծրագրեր են իրականացվում: «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն»-ը մանրամասն հավաքագրելու է յուրաքանչյուր ծրագրի վերաբերյալ տեղեկատվոթյուն և ինչպես Սփյուռքի նախարարության կայքի, այնպես էլ համապատասխան բրոշյուրների միջոցով տեղեկացնելու են սիրիահայ ընտանիքներին:

Աննա Գզիրյան

Հայերեն العربية

Ինժեներական աշխատանքները զինված ուժերում ընթանում են անընդհատ ռեժիմով. Սուրեն Պապիկյան

Հութիները հայտնել են, որ մեկ ամսվա ընթացքում խոչընդոտել են 48 սաուդական տանկերների երթևեկությանը

ԿԺԴՀ առաջնորդի քույրը հայտարարել է, որ տեղյակ չէ Հյուսիսային Կորեայի և ԱՄՆ առաջնորդների շփումներից

CAFSEP ծրագրի շրջանակում ևս երեք բնակավայրերի տրամադրվել են նոր տեխնիկա և սարքավորումներ

Մոլդովայի կառավարությունը բանակցություններ է սկսում ՆԱՏՕ-ի հետ՝ գաղտնի տեղեկատվության փոխանակման վերաբերյալ․ Moldpres

Պուտինը կառավարությանը հանձնարարել է աջակցել լոգիստիկ կենտրոնների վերակառուցմանը

Օգոստոսի 20-ի միջոցառումների անոնս

Բուլղարիայի ՆԳ նախարարը հայտնել է, որ Բեզմերի ավիաբազայի անվտանգության համար ձեռնարկվել են բոլոր հնարավոր միջոցները. BTA

Եվրոպական միությունը և ՄԱԿ-ի գործընկերները մեկնարկում են Հայաստանում օդի որակի բարելավմանն ուղղված նոր նախաձեռնություն

Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան