Սփյուռք

Թուրքիայում լույս տեսնող հայկական «Լույս» թերթը համանուն հեռուստաալիք է հեռարձակելու

1 րոպեի ընթերցում

Թուրքիայում լույս տեսնող հայկական «Լույս» թերթը համանուն հեռուստաալիք է հեռարձակելու

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայում գործող հայկական «Լույս» թերթը պատրաստվում է հեռարձակել Թուրքիայի պատմության մեջ առաջին հայկական «Լույս»-TV հեռուստաալիքը:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական demokrathaber.org-ը:

«Լույս» թերթի լրատվական խորհրդի անդամ Հարություն Քուրալը նշել է, որ «Լույս»-TV-ն հայերեն և թուրքերեն բարձր որակի (HD) հեռարձակում է իրականացնելու:

Քուրալը նշել է նաև, որ հեռուստաալիքի ստեղծումը եղել է իր հոր՝ Արամ Քուրալի 35 տարվա նախագիծը, որը կյանքի է կոչվում:

«Լույս»-ի լրատվական խորհրդի անդամի փոխանցմամբ՝ «Լույս»-TV-ն սկսելու է կանոնավոր հեռարձակվել մեկ ամսվա ընթացքում:

«Լույս»-TV-ն ցուցադրելու է լուրեր, ինչպես ընդհանուր Թուրքիային վերաբերող, այնպես էլ հայկական համայնքին հետաքրքրող թեմաներով, մարզական, քաղաքական, մշակութային տարբեր հաղորդումներ:

«Հորս կարծիքով`հայկական հեռուստաալիքն անհրաժեշտ է հայ համայնքին, և մենք այս երազանքը իրագործեցինք»,-ասել է Քուրալը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում