Հասարակական

«Հայփոստ»-ը թողարկել է «Մանկական ֆիլատելիա. Հայկական մուլտֆիլմեր» թեմային նվիրված նամականիշ

1 րոպեի ընթերցում

«Հայփոստ»-ը թողարկել է  «Մանկական ֆիլատելիա. Հայկական մուլտֆիլմեր» թեմային նվիրված նամականիշ

ԵՐԵՎԱՆ, 28 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սահակյանց ամինացիոն ստուդիայի շենքում դեկտեմբերի 28-ին «ՀայՓոստ» ՓԲԸ-ի կողմից մարվեց և շրջանառության մեջ դրվեց մեկ նամականիշ՝ նվիրված «Մանկական ֆիլատելիա. Հայկական մուլտֆիլմեր» թեմային:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Հայփոստ» ՓԲԸ-ից, 100 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշը տպագրված է Ֆրանսիայի “Cartor” տպագրատանը՝ 40 000 տպաքանակով:Նամականիշի դիզայնի հեղինակն է «ՀայՓոստ» ՓԲԸ-ի գլխավոր դիզայներ Վահագն Մկրտչյանը:

Նամականիշի վրա պատկերված է հայ գրող Ղազարոս Աղայանի «Անահիտ» հեքիաթի հիման վրա 2014 թվականին «Սահակյանց ամինացիոն ստուդիայի» կողմից նկարահանված համանուն հայկական մուլտֆիլմի պաստառը:

Նամականիշի մարումն իրականացրեցին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Արմեն Արզումանյանը, «Հայփոստ» ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնակատար Հայկ Ավագյանը, «Սահակյանց ամինացիոն ստուդիա»-ի համահիմնադիր Դավիթ Սահակյանցը, «Շարմ Հոլդինգ»-ի գլխավոր տնօրեն Կարեն Ղազարյանը, ՀՀ Ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում