ՀՀ-ն ու ՌԴ-ն ունեն լիակատար ըմբռնում երկկողմ հարաբերությունների ռազմավարական ուղղության զարգացման վերաբերյալ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվայում կայացած հանդիպման ընթացքում քննարկել են հայ-ռուսական հարաբերությունների հետագա զարգացման ռազմավարությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուք»-ի ուղիղ եթերի միջոցով հայտնեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ ամփոփելով ՌԴ նախագահի հետ հանդիպման արդյունքները:

«Հիմնականում հենց այդ ռազմավարության շուրջ եղան մեր քննարկումները, և կարող եմ արձանագրել, որ, ըստ էության, այդտեղ մենք ունենք լիակատար ըմբռնում, թե ինչպիսի զարգացում պետք է ունենա երկու երկրների ռամավարական հարաբերությունների ուղղությունը, բայց մեծ հաշվով այս քննարկումները մինչ այժմ եղած քննարկումների ամփոփումն էր, որովհետև այս 8 ամիսների ընթացքում այդ թեմային և՛ հրապարակային, և՛ աշխատանքային կարգով բազմիցս անդրադարձել ենք և, ըստ էության, ամփոփեցինեք 8 ամսվա արդյունքները: Ամփոփեցինք, թե ինչ ֆորմատներով պետք է տեղի ունենա երկու երկրների կառավարությունների համագործակցությունը»,- ընդգծեց Փաշինյանը:

Նա հավելեց, որ ՌԴ նախագահի հետ հանդիպման մթնոլորտը շատ դրական է եղել: «Երևի դուք տեսաք, որ մեր հանդիպման սկզբում էլ ես անդրադարձա դրան, որ ստացվել է այնպես, որ մեր հանդիպումները Ռուսաստանի նախագահի հետ բավականին հաճախ են տեղի ունենում, և դա խոսում է մեր հարաբերությունների առանձնահատուկ և ռազմավարական բնույթի մասին»,- ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատարը:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ հայ-ռուսական հարաբերություններն այնքան ընդգրկուն են, որ ՌԴ նախագահի հետ չեն հասցրել ընդհանուր օրակարգի բոլոր հարցերը քննարկել: «Եվ դա միշտ է այդպես եղել, որովհետև իսկապես մեր հարաբերություններն ընդգրկուն են»,- շեշտեց Փաշինյանը:

Հայերեն English Français Русский

Հայաստանն ու Եգիպտոսը քննարկել են առևտրի ոլորտում համագործակցությունը խորացնելու հեռանկարները

Հայաստանի պատմության թանգարանն ու Աթենքի ազգային հնագիտական թանգարանը համատեղ ցուցահանդեսներ կիրականացնեն

Վահան Կոստանյանը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ Սիրիայի հարցերով հատուկ բանագնացի տեղակալի հետ

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալն այցելել է մի շարք զորամասեր

Ռազմական ոստիկանության պետն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել

Հրապարակվել են նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների վերջնական ցուցակները

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը զգալիորեն կնվազի

Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Փրկարարներն արձագանքել են քամու հետևանքով գրանցված դեպքերին

Վահան Կոստանյանը Նեապոլում հանդիպել է Իտալիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի հետ