Մոսկվայում մեկնարկում է Զոհրաբ Մնացականյանի և Սերգեյ Լավրովի հանդիպումը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում է ունենում իր գործընկերոջ՝ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ:
«Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ ՀՀ արտաքին գործերի նախարարության «Ֆեյսբուք»-ի էջից: