Տնտեսություն

Եվրոպական հայտնի լոուքոսթերները պատրաստ են դուրս գալ հայկական շուկա

1 րոպեի ընթերցում

Եվրոպական հայտնի լոուքոսթերները պատրաստ են դուրս գալ հայկական շուկա

ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական հայտնի լոուքոսթերները (էժան ավիատոմսեր և նվազագույն ծառայություններ առաջարկող ավիաընկերություններ - խմբ.) պատրաստ են դուրս գալ հայկական շուկա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ Զբոսաշրջության կոմիտեի նախագահՀռիփսիմե Գրիգորյանը:

Նրա խոսքով՝ լոուքոսթերների մուտքը ոչ միայն ենթադրում է դրսից դեպի Հայաստան, այլ Հայաստանից դեպի Եվրոպա ցածր արժեքով տոմսեր: «ԵՄ ծրագրի շրջանակներում բանակցություններն արդեն կայացել են, և հաջորդ տարի կտեսնենք արդյունքները»,- ասաց նա՝ հավելելով, որ այժմ համաձայնեցվում էմարքեթինգային քաղաքականությունը:

«Պետք է հասկանալ, թե որքանով կարող ենք ավելացնել մեր բյուջեն՝ հաստատելու համար մարքեթինգային ծրագիրը լոուքոսթերների հետ և ապահովելու համար նրանց ներկայությունը հայկական շուկայում»,- հավելեց Հռիփսիմե Գրիգորյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում