Քաղաքականություն

LՐԱՑՎԱԾ. Կառավարության կառուցվածքի փոփոխության նախագծի նախնական տարբերակը դրվել է ներքին շրջանառության մեջ. Արման Եղոյան

3 րոպեի ընթերցում

LՐԱՑՎԱԾ. Կառավարության կառուցվածքի փոփոխության նախագծի նախնական տարբերակը դրվել է ներքին շրջանառության մեջ. Արման Եղոյան

ԵՐԵՎԱՆ, 24 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի նախնական, աշխատանքային և հրապարակման ոչ ենթակա տարբերակ կա, որը դրվել է ներքին շրջանառության մեջ: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Արման Եղոյանը՝ անդրադառնալով մամուլում շրջանառվող նախագծի տարբերակին, որի համաձայն՝ Հայաստանի նոր կառավարությունը բաղկացած կլինի վարչապետից, երկու փոխվարչապետից և 12 նախարարից, իսկ առաջին փոխվարչապետի պաշտոնը կրճատվում է:

«Կա հրապարակման ոչ ենթակա աշխատանքային տարբերակ, որը դրվել է ներքին շրջանառութան մեջ, և բոլոր գերատեսչությունների և նախարարությունների առաջարկությունները ու կարծիքները լսելուց հետո ենթակա է լրամշակման, դրանից հետո հնարավոր կլինի խոսել վերջնական առաջարկվող տարբերակի մասին, որովհետև դա հետո իր հերթին Ազգային ժողովում էլ պետք է հաստատվի»,- ասաց Արման Եղոյանը:

Անդրադառնալով հարցին՝ դա նույն նախագիծն է, որը իր Ֆ«Ֆեյսբուք»-ի էջում հրապարակել է ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը, Արման Եղոյանը ոչ հերքեց, ոչ հաստատեց այն: «Ոչ հերքում եմ, ոչ էլ հաստատում: Անաղբյուր, անհասցե սքրինշոթերով հրապարակված նյութերին չեմ անդրադառնում»:

Ազգային ժողովի փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակել է «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի տարբերակ, որի համաձայն՝ նոր կառավարությունը կազմված է լինելու վարչապետից, երկու փոխվարչապետից եւ նախարարներից: Կրճատվում է առաջին փոխվարչապետի պաշտոնը:

Նախագծով նախատեսվում է ունենալ հետեւյալ 12 նախարարությունները՝

  1. աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն
  2. առողջապահության նախարարություն
  3. արդարադատության նախարարություն
  4. արտակարգ իրավիճակների նախարարություն
  5. արտաքին գործերի նախարարություն
  6. բնապահպանության նախարարություն
  7. կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն
  8. պաշտպանության նախարարություն
  9. տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարություն
  10. բարձր տեխնոլոգիաների եւ ռազմարդյունաբերության նախարարություն
  11. տնտեսական զարգացման եւ գյուղատնտեսության նախարարություն
  12. ֆինանսների նախարարություն:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում