Արթուր Դավթյանը դատախազության շենքի դիմաց հանդիպեց Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատելու որոշման դեմ բողոքող քաղաքացիներին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հանդիպեց Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու որոշման դեմ բողոքող քաղաքացիների հետ, ովքեր ակցիա են անցկացնում գլխավոր դատախազության շենքի դիմաց: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Արթուր Դավթյանը ակցիայի մասնակիցներին տեղեկացրեց, որ ստացել են դատական ակտը, համաձայն չեն այդ դատական ակտի հետ: «Մենք մեր հիմնավորումներով պատրաստում ենք համապատասխան բողոքը: Մենք ամեն ինչ անելու ենք, որ այսօր այդ բողոքը մուտք լինի վերաքննիչ դատարան: Սա մեր հավաստիացումն է»,- ասաց ՀՀ գլխավոր դատախազը:

Հարցին, թե դատարանը քա՞նի օրվա ընթացքում է քննելու դատախազության ներկայացրած բողոքը, ՀՀ գլխավոր դատախազը պատասխանեց. «Դա օրենքն է կարգավորում, օրենքն ասում է, որ Վերաքննիչ դատարանն Առաջին ատյանի դատարանի ակտի ստուգումը իրականացնում է նյութերը ստանալու օրվանից երեք օրվա ընթացքում: Այսինքն՝ որ պահին նյութերը կստանա Վերաքննիչ դատարանը, երեք օրվա ընթացքում կնշանակվի նիստ և այդ նիստի ընթացքում կստուգվի Առաջին ատյանի դատարանի ակտի օրինականությունը և հիմնավորվածությունը»:

Արթուր Դավթյանը հավաքվածներին տեղեկացրեց, որ Առաջին ատյանի դատարանը Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու որոշումը կապել է հիվանդությունների հետ. «Դատարանը տեսել է կալանքի հիմքեր, բայց գտել է, որ գրավը կարող է տվյալ իրավիճակում փոխարինել կալանքին, որի հետ մենք համաձայն չենք: Մենք գտնում ենք, որ նրա հիվանդություններն այնպիսին չեն, որոնք անհամատեղելի են կալանքի հետ»,- ասաց Արթուր Դավթյանը՝ հավելելով, որ Մանվել Գրիգորյանի հիվանդությունների՝ կալանքի հետ համատեղելիությունը ստուգելու համար փորձաքննություն է նշանակված, որի պատասխանները դեռ չկան:

ՀՀ գլխավոր դատախազն ընդգծեց, որ իրենք կարծում են, որ Մանվել Գրիգորյանը, լինելով ազատության մեջ, կարող է դրսևորել ոչ պատշաճ վարքագիծ, ինչի համար էլ Վերաքննիչ բողոք են ներկայացնում: Ամբողջ ծավալով քննություն է ընթանում, գործը շատ բազմածավալ է, շատ մեծ քանակությամբ քննչական դատավարական գործողություններ են իրականացվում, նշանակված են բազմաթիվ փորձաքննություններ»,- մանրամասնեց Դավթյանը:

ՀՀ գլխավոր դատախազի հետ հանդիպումից հետո ակցիայի մասնակիցները հայտարարեցին, որ բողոքի գործողությունները չեն դադարեցնում. որոշում կայացվեց բողոքի ակցիան շարունակել Վերաքննիչ դատարանի շենքի մոտ:

Հայերեն English Français Русский

Թրամփը խոսել է «Հեզբոլլահ»-ի հետ և կանխատեսում է առաջընթաց հրադադարի հարցում

Ընտրակաշառքի գործով կալանավորվել է Պետգույքի կառավարման վարչության նախկին պետ Արման Սահակյանը

Հայաստանը ԵԱՏՄ-ում բարեխղճորեն կատարում է իր պարտավորությունները, նրա անդամակցությունը սառեցնելու հարց չի դիտարկվում. Օվերչուկ

Լավրովը հայտնել է, որ Վրաստանի ղեկավարությունը գիտակցում է ԵՄ անդամակցության բացասական հետևանքները

Փաստերն ընդդեմ պոպուլիզմի. ի՞նչ դեր ունի գերփոքր բիզնեսը Հայաստանի տնտեսությունում

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել  Մոսկվայի դեմ պատժամիջոցների և Կիևին օգնության մասին օրինագծին

ժամանակակից սպառնալիքներին դիմակայելու համար անհրաժեշտ է պետության, մասնավոր հատվածի ու մասնագիտական համայնքի սերտ գործակցությունը. Գևորգ Մանթաշյան

Մարդկային բոլոր զգացմունքներն ու ապրումները՝ «Քրջի բազար»-ում. ԵԹԿՊԻ ուսանողները փայլուն ներկայացան վերբատիմ թատրոնի ժանրում

Դատարան է ուղարկվել ընտրական հանցագործությունների վերաբերյալ 13 քրեական վարույթ՝ 40 անձի վերաբերյալ

Զելենսկին բաց նամակ է հղել Պուտինին՝ առաջարկելով դեմ առ դեմ հանդիպում անցկացնել