Մշակույթ

Մահացել է ռեժիսոր եւ դերասանուհի Փենի Մարշալը. TMZ

1 րոպեի ընթերցում

Մահացել է ռեժիսոր եւ դերասանուհի Փենի Մարշալը. TMZ

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ում 76 տարեկան հասակում մահացելէ ռեժիսոր եւ դերասանուհի Փենի Մարշալը: Դեկտեմբերի 18-ին այս մասին հայտնել Է TMZ պորտալը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Պորտալի տվյալներով՝ նա մահացել Է դեկտեմբերի 17-ի գիշերը՝ Լոս Անջելեսի՝ իր տանը:

Մահվան պատճառ Է դարձել շաքարային դիաբետի հետ կապված բարդացումը:

Մարշալը հռչակ Է ձեռք բերել որպես գլխավոր դերակատար «Լավեռնան եւ Շիռլին» (Laverne & Shirley, 1976-1983) սերիալում: Ավելի ուշ նա հաջողությունների Է հասել որպես ռեժիսոր: Մասնավորապես, նա աշխատել Է այնպիսի կինոնկարների վրա, ինչպիսիք են «Մեծը»(Big, 1988) եւ «Զարթոնք» (Awakenings, 1990):

Մարշալը նաեւ եղել Է «Նոկդաուն»(Cinderella Man, 2005) ֆիլմի եւ այլ կինոժապավենների պրոդյուսերը: Փենի Մարշալը հայտնի ռեժիսոր Գերի Մարշալի քույրն Է, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում