Սփյուռք

Տվերում 11 մարդու կյանք փրկած էրիկ Մինասյանը ճանաչվել է  «Տարվա մարդ»

1 րոպեի ընթերցում

Տվերում 11 մարդու կյանք փրկած էրիկ Մինասյանը ճանաչվել է  «Տարվա մարդ»

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տվերի մարզի Կոնակովսկի շրջանի հրշեջ-փրկարարական կայազորի պետ Էրիկ Մինասյանը 11 մարդու կյանք փրկելու համար ճանաչվել է հաղթող «Տարվա մարդ» մրցույթի «Պատիվ և պարտք» անվանակարգում:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով vedtver.ru-ն, Մինասյանը մրցանակը ստանալուց հետո իր ելույթում ասել է. «Չկա ավելի ազնիվ բան, քան կարիքավորներին օգնելը: Ես հպարտ եմ, որ կարողացել եմ արդարացնել իմ ղեկավարների սպասելիքները: Սակայն, դու ինքդ, երբեք չես կարող միայնակ անել ամեն ինչ։ Պետք է ունենաս թիմ, անձնակազմ, որին վստահում ես և որը վստահում է քեզ»,- ասել է Մինասյանը:

2014 թվականից սկսած Կոնակովսկի շրջանում անցկացվում է «Տարվա մարդ» մրցույթը, որը եզակի է Տվերի մարզում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում