Վաչագան Ղազարյանը պատրաստ է 6 միլիոն դոլարի չափով գումար փոխանցել պետությանը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետական պահպանության ծառայության պետի նախկին տեղակալ, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի պետ Վաչագան Ղազարյանը հայտարարություն է տարածել, որում նշում է, որ պատրաստ է 6 միլիոն դոլարի չափով գումար փոխանցել պետությանը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, տարածած հայտարարության մեջ ասվում է.

«Քրեական վարույթն իրականացնող մարմնին ներկայացրել եմ իմ և իմ կնոջ բանկային հաշիվներին շուրջ տասը տարի առկա, ինչպես նաև մեր բնակարանում խուզարկության ժամանակ առգրավված կանխիկ դրամական միջոցների ծագման աղբյուրները: Մասնավորապես, հայտնել եմ , որ դրանց զգալի մասը պատկանում է ՀՀ-ից դուրս բնակվող հայտնի գործարար և բարերար իմ մտերիմ ընկերոջը, որի տվյալները նպատակահարմար չեմ համարում այս պահին հրապարակել:

Այդ գումարների ծագման աղբյուրները օրինական են, ինչի վերաբերյալ ապացույցներ ներկայացվել են վարույթն իրականացնող մարմնին: Այդ գումարները ստացվել են մինչև ապօրինի հարստացման քրեականացումը, այսինքն՝ մինչև 2017 թվականի հուլիս 01-ը: Նշված գումարները հօգուտ պետության բռնագրավվելու նպատակով քրեական վարույթն իրականացնող մարմնի հանձնարարությամբ տարբեր պետական մարմինների կողմից փորձ է արվում տարբեր եղանակներով իմ և իմ ընտանիքի անդամների հետ կապել մի շարք ընկերություններ, բիզնեսներ, ապօրինի կալանքի տակ են գտնվում ինձ հետ ազգակցական և խնամիական կապի մեջ գտնվող անձանց պատկանող գույքերը և դրամական միջոցները։ Ինձ հետ կապ չունեցող ընկերություններում իրականացվում են հարկային ստուգումներ, որոնց արդյունքները փորձ է արվում կապել իմ անվան կամ վերը նշված դրամական միջոցների հետ:

Կարծում եմ, որ այս հանգամանքներով է պայմանավորված նաևդատական մարմինների սուբյեկտիվ դիրքորոշումը, որոնք շարունակում են մերժել գրավի դիմաց ինձ ազատ արձակելու մեր բոլոր հիմնավորված միջնորդությունները, և հիմք են ընդունում վարույթն իրականացնող մարմնի ոչնչով չպատճառաբանված փաստարկները։ Նման պայմաններում ունեմ մտավախություն, որ առանց բավարար հիմքերի դատարանի կողմից կերկարաձգվեն նաև կալանքի տակ ինձ պահելու ժամկետները։ Անկախ այս ամենից, ես և ընկերս քրեական վարույթն իրականացնող մարմնի համաձայնության դեպքում պատրաստակամ ենք վերը նշված ամբողջ դրամական միջոցները՝ մոտ 6 (վեց) միլիոն դոլարի չափով, փոխանցել պետությանը՝ ՀՀ և ԱՀ անվտանգության ամրապնդմանն ուղղված ծրագրերի իրականացման կամ պետական այլ կարիքների համար»:

Հայերեն العربية English

Զելեսկին հայտնել է, թե որ դեպքում Ուկրաինան կդադարեցնի հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին

Հոկտեմբերի 11-ը Ընդդեմ ցավի համաշխարհային օրն է

Նիկոսիայում բացվել է «Հավատք և ինքնություն․ մասունքներ Հայաստանի պատմության թանգարանից» ցուցահանդեսը

Աղջիկ երեխաների միջազգային օրվա շրջանակում մի խումբ երեխաներ այցելել են ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարություն

Էր Ռիադի օդանավակայանին հասցված հարվածի հետևանքով 12 մարդ զոհվել է, ավելի քան 300-ը՝ վիրավորվել

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի մեկնաբանությունը՝ աղջիկ երեխաների միջազգային օրվա առթիվ

ՀՀ ԶՈՒ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» գերժամանակակից հրետանային միջոցով

Պարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք մարդ տեղափոխվել է բժշկական կենտրոն

Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներին

ՄԻՊ ներկայացուցիչը մասնակցել է Բռնության դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված իրազեկման հանդիպմանը