Սփյուռք

Նիկոլա Ազնավուրը մասնակցել է ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններին

1 րոպեի ընթերցում

Նիկոլա Ազնավուրը մասնակցել է ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններին

ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շառլ Ազնավուրի կրտսեր որդին՝ Նիկոլա Ազնավուրը մասնակցել է դեկտեմբերի 9-ին Հայաստանում տեղի ունեցած ԱԺ արտահերթ ընտրությունների քվեարկությանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է «Նուվել դ՛Արմենի» հանդեսի լրագրող Ժան Էքյանը:

«Շառլ Ազնավուրի փորք որդի Նիկոլ Ազնավուրը, ով Ֆրանսիայի և Հայաստանի երկքաղաքացի է, երեկ քվեարկել է Հայաստանի խորհրդարանական ընտրություններում, որոնց արդյունքում հաղթել է «թավշյա հեղափոխության» հերոս Նիկոլ Փաշինյանի ղեկավարած քաղաքական ուժը»,- գրել է նա:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում