Քաղաքականություն

ԱՊՀ դիտորդական առաքելությունը ընտրությունների ընթացքը որակում է թափանցիկ և բաց

2 րոպեի ընթերցում

ԱՊՀ դիտորդական առաքելությունը ընտրությունների ընթացքը որակում է թափանցիկ և բաց

ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արտահերթ խորհրդարանական ընտրությունները 2018-ի դեկտեմբերի 9-ին անցել են ՀՀ սահմանադրությանը և ընտրական օրենսգրքին համապատասխան:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում, ամփոփելով ընտրությունների արդյունքները, ասաց ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավար Վիկտոր Գումինսկին:

«Երկարաժամկետ և կարճաժամկետ մոնիտորինգի արդյունքում գալիս ենք այն եզրակացության, որ 2018-ի դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունները անց են կացվել ՀՀ սահմանդրությանը և Ընտրական օրենսգրքին համապատասխան: Ընտրությունները եղել են թափանցիկ և բաց: Ընտրական հանձնաժողովները բոլոր մակարդակներում պայմաններ են ապահովել ընտրողների ազատ կամարտահայտման համար»,-ասաց Գումինսկին:

Նա նշեց, որ դիտորդական առաքելությունը հաստատում է դեկտեմբերի 9-ի խորհրդարանական ընտրությունների հիման վրա կատարած եզրակացությունը, որ օրենսդրությունն ազատ և դեմոկրատական ընտրությունների անցկացման համար տալիս է հնարավորություն:

Գումինսկին ասաց, որ չի կարող չնկատել նաև ԿԸՀ-ի լավ աշխատանքը: Նա նկատեց, որ այս կարճ ժամանակում ԿԸՀ-ն իրականացրել է միջոցառումներ ընտրությունների պատրաստման և անցկացման համար: Նաև վերապատրաստման դասընթացներ են անցկացվել մասնագետների համար:

Գումինսկին նկատեց, որ խախտումներ ևս եղել են, սակայն դրանք չէին կարող ազդել քվեարկության արդյունքների վրա։ Նա նաև նշեց Հանրային ռադիոյով և Հանրային հեռուստատեսությամբ քաղաքական ուժերին տրված հավասար անվճար և վճարովի եթերաժամերի մասին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում