ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցել է ընտրողների 48,63%-ը. ԿԸՀ-ն հայտնել է նախնական տվյալները

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու իրավունք ունեցող 2 մլն 592 հազար 479 ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 1 միլիոն 260 հազար 840 քաղաքացի կամ 48,63 տոկոսը:«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ԿԸՀ տեղեկատվական կենտրոնում այս մասին ասաց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:

«Թիվ 1 ընտրական տարածքում քվեարկելու իրավունք ունեցող 200 հազար 915 քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել է 97 հազար 300 քաղաքացի կամ 48,43%-ը: Թիվ 2 ընտրատարածքում քվեարկելու իրավունք ունեցողների թիվը 213 հազար 578 է, մասնակցողների թիվը 105 հազար 234 է կամ 49,27 տոկոս, թիվ 3 ընտրատեղամասում քվեարկելու իրավունք ունեցող 225 հազար 181 քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել է 104 հազար 627 քաղաքացի կամ 46,46 տոկոսը»,-ներկայացրեց Մուկուչյանը:

Մայրաքաղաք Երևանում քվեարկելու իրավունք ունեցող 849 հազար 913 քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել է 404 հազար 599-ը կամ ընտրելու իրավունք ունեցողների 47,6 տոկոսը:

«Ընդհանուր առմամբ 2 մլն 592 հազար 479 ընտրողներից նախնական տվյալներով քվեարկությանը մասնակցել է 1 միլիոն 260 հազար 840 քաղաքացի կամ 48,63 տոկոսը»,-ասաց Մուկուչյանը:

Մնացած տվյալներին կարելի է ծանոթանալայստեղ:

Հայերեն English Français Русский

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել «Լռության էքսպոնատներ» խորագրով հատուկ ցուցադրության բացմանը

ՏԻՄ ընտրություններ, հայտնի են ընտրողների մասնակցության վերջնական տվյալները

ՆԳՆ-ն ՏԻՄ ընտրություններում ընտրախախտումների վերաբերյալ 35 ահազանգ է ստացել։

Այժմ բանակցությունների միջանկյալ հատվածում ենք․ Համբարձում Մաթևոսյանը` COP17 համաժողովի ընթացքի մասին

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն հրապարակել է նոր տվյալներ ընտրողների մասնակցության վերաբերյալ

ԿԸՀ-ն քաղաքական գործիչներին և ԶԼՄ-ներին կոչ է անում զերծ մնալ քարոզչություն կամ հակաքարոզչություն պարունակող հայտարարությունից

ԱԳՄԱ նախարարի տեղակալը մասնակցել է «Բիզնես առաջնորդության մոբիլիզացում հանուն բնության» խորագրով կլոր սեղան-քննարկմանը

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձավ աշխարհի առաջնության կրկնակի չեմպիոն

ՏԻՄ ընտրություններ․ ՆԳՆ-ն ընտրախախտումների վերաբերյալ 13 ահազանգ է ստացել

ՏԻՄ ընտրություններ․ ժամը 14։00-ի դրությամբ մասնակցության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Ստեփանավանում