ԱԺ արտահերթ ընտրություններում ամենաթանկ քարոզարշավն իրականացրել է «Իմ քայլը» դաշինքը, ամենահամեստը՝ «Ազգային առաջընթաց» կուսակցությունը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱԺ արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում ամենաշատ գումարը ծախսել է «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքը, ամենաքիչը՝ «Ազգային առաջընթաց» կուսակցությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Կենտրոնական ընտրական հանձնաժողովում կայացած մամուլի ասուլիսում ասաց ԿԸՀ վերահսկիչ-վերստուգիչ ծառայության ղեկավար Տիգրան Բաբիկյանը:

«Սահմանված ժամկետներում ընտրություններին մասնակցող բոլոր քաղաքական ուժերը ՀՀ կենտրոնական բանկում բացել են իրենց հիմնադրամները ու ներկայացրել տեղեկանքներ դրանց մասին: Կենտրոնական բանկից ևս 3 օրը մեկ անգամ տրամադրվել են տեղեկանքներ ու տեղադրվել կայքում»,- ասաց Բաբիկյանը:

Դեկտեմբերի 8-ի դրությամբ կուսակցությունների ու կուսակցությունների դաշինքների կատարած նախընտրական քարոզչության ծախսերի պատկերը հետևյալն է.

  1. «Հայաստանի հանրապետական» կուսակցություն- մուծվել է 128 մլն 7 հազար 200 դրամ, ծախսվել է 127 մլն 342 հազար 492 դրամ
  2. «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցություն- մուծվել է 6 մլն 115 հազար 480 դրամ, ծախսվել է 6 մլն 115 հազար 480 դրամ
  3. «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցություն- մուծվել է 47 մլն 87 հազար դրամ, ծախսվել է 47 մլն 86 հազար 922 դրամ
  4. «Իմ քայլը» կուսակցությունների դաշինք- մուծվել է 273 մլն 176 հազար 551 դրամ, ծախսվել է 268 մլն 590 հազար 708 դրամ
  5. «Լուսավոր Հայաստան» կուսակցություն- մուծվել է 52 մլն 943 հազար 555 դրամ, ծախսվել է 51 մլն 105 հազար 391 դրամ
  6. «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցություն- մուծվել է 2 մլն 985 հազար դրամ, ծախսվել է 2 մլն 984 հազար 700 դրամ
  7. «Ազգային առաջընթաց» կուսակցություն- մուծվել է 490 հազար դրամ, ծախսվել է 489 հազար 400 դրամ
  8. «Մենք» կուսակցությունների դաշինք- մուծվել է 31 մլն 461 հազար 150 դրամ, ծախսվել է 31 մլն 459 հազար 837 դրամ
  9. «Օրինաց երկիր» կուսակցություն- մուծվել է 18 մլն 248 հազար դրամ, ծախսվել է 18 մլն 246 հազար 932 դրամ
  10. «Սասնա ծռեր» համահայկական կուսակցություն- մուծվել է 14 մլն 315 հազար 800 դրամ, ծախսվել է 14 մլն 315 հազար 258 դրամ
  11. «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն- մուծվել է 104 մլն 392 հազար 269 դրամ, ծախսվել է 102 մլն 671 հազար 425 դրամ

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կուսակցությունների, դաշինքների ու ԿԲ-ի կողմից տրամադրված տեղեկանքներում խախտումներ չի արձանագրել:

Հայերեն English Русский

Երևանի քաղաքապետարանը բանակցում է 18 մետրանոց 250 նոր ավտոբուս ձեռք բերելու շուրջ

Մեծ Բրիտանիան մեղմացում է արել Հայաստանի վերաբերյալ իր քաղաքացիների համար արվող հորդորներում. Միրզոյան

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում վերապատրաստման դասընթաց է անցկացվել

Հրանտ-Լեոն Ռանոսը պաշտոնապես տեղափոխվեց «Կայզերսլաուտերն»

Երվանդ Քոչարի թանգարանը շնորհակալագիր հանձնեց «Արմենպրես»-ին և այլ գործընկերների կառույցի կողքին լինելու համար

Հայաստան են ժամանել Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձևաչափի խորհրդարանների ղեկավարների գլխավորած պատվիրակությունները

Վարչապետը ներկայացրեց սահմանազատումը հյուսիսային հատվածից շարունակելու պատճառը

Հայաստանը՝ հին բաբելոնյան արձանագրություններից մեկում. բրիտանացի գիտնականը ներկայացրեց բացառիկ նմուշ

Մեր խնդիրն առաջին հերթին չվնասելն է. Փաշինյանը՝ գերիների վերադարձի համար ջանքերի մասին

Կայացել է Հայաստանի 4-րդ շրջանի Համընդհանուր պարբերական դիտարկման զեկույցի քննարկումը