Տնտեսություն

Գյումրիում տեքստիլի գործարանի նոր մասնաշենքի առաջին քարը դրեց ՀՀ վարչապետի պաշտոնակատարը

1 րոպեի ընթերցում

Գյումրիում տեքստիլի գործարանի նոր մասնաշենքի առաջին քարը դրեց ՀՀ վարչապետի պաշտոնակատարը

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գյումրու SASSTEX տեքստիլի գործարանը հաջորդ տարի նոր մասնաշենք կունենա։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ վարչապետի պաշտոնակատարը դեկտեմբերի 7-ին դրեց գործարանի նոր մասնաշենքի առաջին քարը։

«Վերջին մեկ շաբաթվա ընթացքում արդեն երկրորդ գործարանի մեկնարկին եմ մասնակցում, որոնք ունեն նույն առանձնահատկությունը։ Դրանք բացվել են սփյուռքի մեր հայրենակիցների ներդրմամբ ու առաջին փուլով սկսում են աշխատակիցների վերապատրաստման գործընթացը, որպեսզի անցնեն լիարժեք աշխատանքի։ Սա լիարժեք համապատասխանում է տնտեսական հեղափոխության մեր պատկերացումներին, երբ քաղաքացիներն, ովքեր կառավարության հետ կապ չունեն, բիզնեսում անում են իրենց քայլն ու ստիպում կառավարությանը, որ պայմաններ ստեղծի իրենց համար»,- նշեց վարչապետի պաշտոնակատարը։

Գործարանի հիմնադիրը պատրաստվում է նմանատիպ գործարաններ բացել նաև Սպիտակ քաղաքում ու Հայաստանի այլ հատվածներում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում