Տնտեսություն

Հունվար-նոյեմբերին սպառողական գների ինդեքսը կազմել է 3.2%

1 րոպեի ընթերցում

Հունվար-նոյեմբերին սպառողական գների ինդեքսը կազմել է 3.2%

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2018թ. նոյեմբերին 2017թ. նոյեմբերի համեմատ սպառողական գների ինդեքսը Հայաստանում կազմել է 102.4%: Միևնույն ժամանակ ընթացիկ տարվա նոյեմբեր-հունվարին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ սպառողական գները բարձրացել են 3.2%-ով:

Ինչպես տեղեկացավ «Արմենպրես»-ը Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներից, նոյեմբերի ցուցանիշներով սննդամթերքի (ներառյալ ոչ ալկոհոլային և ալկոհոլային խմիչք, ծխախոտ) 12-ամսյա գնաճը կազմել է 1.7%: Բանջարեղենի ապրանքախմբում 2018թ. նոյեմբերին 2017թ. նոյեմբերի համեմատ գրանցվել է 6.4% գնանկում, իսկ մրգի ապրանքախմբում արձանագրվել է 2.0% գնաճ:

Նույն ժամանակահատվածում ոչ պարենային ապրանքների 12-ամսյա գնաճը կազմել է 3.7%, ընդ որում՝ գրանցվել է բենզինի և դիզելային վառելիքի՝ համապատասխանաբար 11.0% և 25.6% գնաճ: Նոյեմբեր ամսին մեկ տարվա կտրվածքով ծառայությունների գինը բարձրացել է 0.7%-ով:

Ըստ ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի անդամ Արթուր Ստեփանյանի՝ գնաճային ցածր միջավայրը մոտական ամիսներին կպահպանվի և միջնաժամկետ հատվածում արդեն կկայունանա նախատեսված 4%-ի շուրջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում