Արցախ

Բակո Սահակյանը ծանոթացել է Ծովատեղ գյուղի դպրոցի աշխատանքային ու շենքային պայմաններին

1 րոպեի ընթերցում

Բակո Սահակյանը ծանոթացել  է Ծովատեղ գյուղի դպրոցի աշխատանքային ու շենքային պայմաններին

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 5-ին այցելել է Մարտունու շրջանի Ծովատեղ գյուղ եւ ծանոթացել տեղի դպրոցի աշխատանքային ու շենքային պայմաններին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, երկրի ղեկավարը երախտագիտություն է հայտնել ԱՀ Նախագահի խորհրդական, ակադեմիկոս Գրիգորի Գաբրիելյանցի կողմից հիմնադրված «Ապագա սերունդների հիմնադրամ»-ին՝ դպրոցի տեխնիկական հագեցվածության գործում ունեցած ավանդի համար` նշելով, որ գյուղական բնակավայրերի դպրոցական ցանցի արդիականացումը հանրապետությունում կրթության զարգացման կարեւոր ուղղություններից մեկն է:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում