Տնտեսություն

Գյուղմթերքի արտահանման ծավալներն աճել են 32 մլն դոլարով. Փաշինյանի կառավարությունը պատրաստվում է ավելացնել այդ ցուցանիշը

1 րոպեի ընթերցում

Գյուղմթերքի արտահանման ծավալներն աճել են 32 մլն դոլարով. Փաշինյանի կառավարությունը պատրաստվում է ավելացնել այդ ցուցանիշը

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ 2019 թ. կառավարության հիմնական խնդիրներից մեկը լինելու է գյուղմթերքի արտահանման ծավալների ավելացումը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին Վեդի քաղաքում «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի նախընտրական հանրահավաքի ընթացքում ասացՀՀ վարչապետի պաշտոնակատար, դաշինքի նախընտրական ցուցակի առաջին համար Նիկոլ Փաշինյանը։

«2018 թ. ընթացքում Հայաստանից գյուղմթերքի արտահանումն աճել է 32 մլն դոլարով։ Սա նաև Վեդիի տարածաշրջանի, ընդհանրապես Արարատի մարզի մեր հայրենակիցների աշխատանքի արդյունքն է։ Բայց ավելի կարևոր է, որ մյուս տարի այս ծավալը պետք է անպայման մեծանա, և դա մեր կառավարության հիմնական խնդիրներից մեկն է լինելու։ Մեր գյուղատնտեսությունը մեծ մասամբ կախված է եղանակային պայմաններից, բայց 21-րդ դարի տեխնոլոգիաները թույլ են տալիս, որ մենք կարողանանք բերքի որոշակի ծավալ ապահովել»,- ասաց Փաշինյանը։

Փաշինյանն ընդգծեց, որ տեղական արտադրության հակակարկտային կայաններն արդյունավետ են աշխատում, եթե ճիշտ են օգտագործվում։

Արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան դեկտեմբերի 9-ին։ Նախընտրական քարոզչության ժամանակահատվածը նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 7-ն է։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում