Հասարակական

Քննչական կոմիտեում ընտրական հանցագործությունների դեպքերով քրեական գործերի քննությունը կկատարվի մասնագիտացված քննիչների կողմից

2 րոպեի ընթերցում

Քննչական կոմիտեում ընտրական հանցագործությունների դեպքերով քրեական գործերի քննությունը կկատարվի մասնագիտացված քննիչների կողմից

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀՀ Կառավարության նիստում հաստատվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 26-ի N 522-Ա որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին որոշման նախագիծը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, նախագծի ընդունումը նպատակամղված է Քննչական կոմիտեի կառուցվածքում ընտրական հանցագործությունների քննությամբ զբաղվող մասնագիտացված ստորաբաժանում ստեղծելուն և պայմանավորված է ընտրական գործընթացների հետ կապված հանցագործությունների քննության և որակման առանձնահատկություններով, ինչպես նաև Կոմիտեի անվանացանկը և հաստիքացուցակը օրենսդրական հիմքին՝ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին ՀՀ օրենքի դրույթներին համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ:

Որոշման նախագծի ընդունմամբ Քննչական կոմիտեի կենտրոնական մարմնի՝ Հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության «Ընդհանուր բնույթի հանցագործությունների քննության վարչությունը» կվերանվանվի «Ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչություն»:

Վարչության ստեղծումը հնարավորություն կտա ընտրական հանցագործությունների դեպքերով քրեական գործերի քննությունը կատարել մասնագիտացված քննիչների կողմից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում