Փաշինյանը հայտնում է 589 մլն դոլարի հնարավոր ներդրումների մասին. հունվարին Գեղարքունիքում 1200 աշխատատեղ նախատեսող տեքստիլի գործարան կբացվի

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գալիք տարվա հունվարին հայ ներդրողի միջոցներով Գեղարքունիքի մարզի Ծովազարդ գյուղում տեքստիլի գործարան կբացվի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Գավառ քաղաքում «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի նախընտրական հանրահավաքի ընթացքում նշեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար, դաշինքի նախընտրական ցուցակի առաջին համար Նիկոլ Փաշինյանը։

«Երբ մտել եմ վարչապետի սենյակ, առաջին գործերից մեկը հետևյալն է եղել. ինձ տեղեկացրել են, որ մի գործարար փորձում է Հայաստան ներկրել բամբակի սերմեր, որպեսզի էքսպերիմենտալ ցանք իրականացնի Արմավիրում։ Իրականացրեց բամբակի ցանք, հիմա պարզվում է, որ բամբակը սպասվածից շատ ավելի մեծ բերք է տվել։ Այդ գործարարը ծագումով գավառցի է, Ծովազարդ գյուղից, որոշել է Ծովազարդում ստեղծել տեքստիլի գործարան, որտեղ այդ բամբակից գործվածքներ կստեղծվեն։ Իր խոստմամբ՝ գործարանը հունվարից կաշխատի։ Այնտեղ սկզբնական շրջանում կլինի 400-600 աշխատատեղ, հետո՝ արդեն 1200 աշխատատեղ»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետի պաշտոնակատարը նշեց, որ այս պահին այսպիսի 589 մլն դոլարի ներդրումային ծրագրեր են քննարկվում, իսկ կառավարությունն ամեն ինչ անելու է, որ դրանք իրականություն դառնան։

Հայերեն العربية English Français Русский

Համայնքային ոստիկանները ձերբակալել են ավազակային հարձակում կատարած անձին

Ծիծեռնակաբերդի խճուղու մոտակայքում բռնկված հրդեհը մեկուսացվել է

Վարչապետի ելույթը Վարդենիս համայնքի Շատջրեք բնակավայրի նորակառույց դպրոցի բացմանը

Իրանը ներկայացրել է Հորմուզի նեղուցը նավագնացության համար բացելու պայմանները

Հյուսիսային Կորեան անհայտ արկ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ

Քոբայրի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ձեռքը․ օգնության են հասել փրկարարները

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է «Նոա» ՖԱ-ի մանկապատանեկան ֆուտբոլի կենտրոնի բացմանը

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում քննարկվել են կարգապահության, առկա խնդիրների լուծման ուղիների վերաբերյալ հարցեր

Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմը չորրորդ անընդմեջ հաղթանակը տոնեց Օլիմպիադայում

Հաագայում ծայրահեղ աջերի ցույցի ժամանակ անկարգություններ են եղել