Տիգրան Բալայանը հանդիպել է Հաագայի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոյեմբերի 25-ին Նիդերլանդներում ՀՀ նորանշանակ դեսպան Տիգրան Բալայանն այցելեց Հաագայի «Աբովյան» մշակութային միություն, ուր հանդիպում ունեցավ միության ակտիվի, միության հովանու տակ գործող հայկական կիրակնօրյա դպրոցի աշակերտների ծնողների և Հաագայի հայ համայնքի անդամների հետ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Նիդերլանդներում ՀՀ դեսպանությունից, ողջունելով և շնորհավորելով Հայաստանի դեսպանին «Աբովյան» միության ղեկավար, Նիդերլանդների հայկական միությունների ֆեդերացիայի նախագահ Մաթո Հախվերդյանը նշեց, որ թեև նորանշանակ դեսպանը նոր մարդ չէ Նիդերլանդներում և Հաագայում և ունի հոլանդական կողմի և հայ համայնքի հետ աշխատանքի փորձառություն, այնուամենայնիվ հայ համայնքը պատրաստ է աջակցել հայ-նիդերլանդական կապերի ամրապնդման ուղղությամբ դեսպանության ծրագրերի իրականացմանը։

Դեսպան Բալայանը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար նշելով, որ Բյուսելում աշխատելու տարիներին «Աբովյան» միության գրասենյակը դարձել է Հաագայում իր հարազատ հասցեն, ուր ծնվել և իրագործվել են շատ գաղափարներ։ ՀՀ դեսպանը վստահություն հայտնեց, որ տարիներ առաջ հաստատված արդյունավետ համագործակցությունը նոր թափ կստանա։

Հանդիպման ընթացքում դեսպան Բալայանը ներկայացրեց Հայաստանի վերջին շրջանի ներքաղաքական զարգացումները, անդրադարձ կատարեց արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը և դրանց կարևորությանը, երկրի տնտեսական զարգացման ուղղություններին և այդ նպատակով կառավարության կողմից իրականացվող քայլերին, պատասխանեց ներկաների բազմաթիվ հարցերին։

ՀՀ դեսպանը կարևորեց հոլանդահայերի մասնակցությունը Հայաստանի զարգացմանը, Հայրենիքում նոր աշխատատեղերի ստեղծմանը և հայրենադարձությունը։ Այս համատեքստում Տիգրան Բալայանը տեղեկացրեց, որ ընտրություններից հետո նախատեսվում է բարեփոխել հարկային օրենսգիրքը և ներկայացրեց Հայաստանում արտասահմանցի ներդրողների համար նախատեսված արտոնությունները՝ հորդորելով այս ամենի մասին պատմել գործընկերներին և պոտենցիալ ներդրողներին։

«Ես պատրաստ եմ յուրաքանչյուրիդ հետ գնալ հանդիպումների Հայաստան ներդրում կատարելու կամ Հայաստանի արտադրանքի նկատմամբ նույնիսկ թեթև հետաքրքրություն ցուցաբերած գործարարի հետ, բանակցել, ներկայացնել ու համոզել նրանց։ Վստահ եմ, որ միասնական ուժերով մենք կարող ենք արդյունքների հասնել», ընդգծեց դեսպան Բալայանը։

Այնուհետև «Աբովյան» միությունում տեղի ունեցավ Երևանի 2800 ամյակին նվիրված դասախոսություն, որի ընթացքում հնագետ դոտկտոր Յանիկ Ռաչինսկի-Հենկը:

Հայերեն English

Սանդրո Պերկովիչը հեռանում է «Նոա»-ի գլխավոր մարզչի պաշտոնից

Yerevan Fashion Week-ը վերադառնում է չորրորդ անգամ՝ այս տարի ավելի ընդլայնված ծրագրով․ այն կանցկացվի հոկտեմբերի 9-11-ը

Թրամփը չի բացառել Իրանի հետ բանակցությունների վերսկսումը

Ֆրանսիայի վարչապետը հանձնարարել է ստեղծել հաքերային հարձակումներից պաշտպանության ստորաբաժանում

Շվեյցարիան միացել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 20-րդ փաթեթի մի շարք միջոցառումների

Հայաստանի մի շարք քաղաքներում կանցկացվի «Թէատրոն» կատարողական արվեստների միջազգային ֆրանկոֆոն փառատոնը

Ինժեներական աշխատանքները զինված ուժերում ընթանում են անընդհատ ռեժիմով. Սուրեն Պապիկյան

Հութիները հայտնել են, որ մեկ ամսվա ընթացքում խոչընդոտել են 48 սաուդական տանկերների երթևեկությանը

ԿԺԴՀ առաջնորդի քույրը հայտարարել է, որ տեղյակ չէ Հյուսիսային Կորեայի և ԱՄՆ առաջնորդների շփումներից

CAFSEP ծրագրի շրջանակում ևս երեք բնակավայրերի տրամադրվել են նոր տեխնիկա և սարքավորումներ