Սիրիահայերի խնդիրները գտնվել են Սփյուռքի նախարարության ուշադրության կենտրոնում

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2018 թվականի ընթացքում սփյուռքի նախարարություն է դիմել Սիրիայից Հայաստան տեղափոխված 930 սիրիահայ՝ 951 խնդրով: Հրավիրված ասուլիսում այս մասին նշեց Սփյուռքի նախարարի պաշտոնակատար Մխիթար Հայրապետյանը՝ ավելացնելով, որ դրանցից 639-ը վերաբերել են բժշկական սպասարկմանը, 124-ը՝ բնակվարձի աջակցությանը, 52-ը` աշխատանքի տեղավորմանը, 38-ը՝ կրթական, 51-ը` իրավական/փաստաթղթային, 47-ը` այլ խնդիրների: «Նշված խնդիրների լուծման նպատակով պատրաստվել և ուղարկվել են համապատասխան գրություններ պետական գերատեսչություններին և գործընկեր միջազգային, բարեգործական ու հասարակական կազմակերպություններին:

ՀՀ կառավարության աշխատակազմ է ուղարկվել «Սիրիական հակամարտության հետևանքով հարկադիր տեղահանված և Հայաստանի Հանրապետությունում պաշտպանություն հայցող անձանց ինտեգրման 2018-2022 թվականների ռազմավարությանը հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության որոշման լրամշակված նախագիծը: ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ ստացվել են բոլոր շահագրգիռ պետական մարմինների առաջարկությունները»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Հայրապետյանը:

Ըստ նրա, ՀՀ կառավարության, ՀԲԸՄ-ի, «Գալուստ Գյուլպենկյան» հիմնարկության համաֆինանսավորմամբ 2018-2019 թթ. ուստարվա սիրիահայ ուսանողների ուսման վարձավճարների 50%-ի չափով մասնակի փոխհատուցման ծրագրի իրականացման նպատակով կազմված՝ ՀՀ կառավարության որոշման նախագիծն ուղարկվել է շահագրգիռ գերատեսչություններին: Հայտագրվել է 296 ուսանող, որից 47-ի ուսման վարձավճարների 50%-ը՝ մոտ 13 մլն 700 հազար ՀՀ դրամի չափով, կփոխհատուցի ՀՀ կառավարությունը:

Սփյուռքի նախարարության և «Տաշիր Սթրիթ» առևտրի կենտրոնի ղեկավարության միջև ձեռք բերված համաձայնության շնորհիվ՝ սիրիահայ մեր հայրենակիցներն արտոնյալ պայմաններով մեկ տարի շարունակ կարող են իրենց ձեռագործ աշխատանքները ցուցադրել Հյուսիսային պողոտայի ստորգետնյա հատվածում գործող «Տաշիր Սթրիթ» առևտրի կենտրոնում (ժամը 10:00 - 22:00) սիրիահայերի համար հատկացված տարածքում՝ Վերնիսաժում։Վարձակալության առաջին երեք ամիսները կլինեն անվճար, իսկ մյուս ինն ամիսների ընթացքում նախատեսված 60 հազար ՀՀ դրամ ամսավճարի փոխարեն սիրիահայերը կվճարեն 30 հազար ՀՀ դրամ։

Հայերեն العربية Русский

Իրանը պատերազմի պայմաններում բանակցություններ է վարում՝ հանուն իր իրավունքների պաշտպանության. Փեզեշքիան

Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ

Ադրբեջանցի զինծառայողը ձերբակալության պահին դիմադրություն ցույց չի տվել․ Փաշինյան

Սիսիանում «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 12-րդ հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Իրանը մտադիր է փակել Հորմուզի նեղուցով նավագնացության «անօրինական երթուղիները»

Էրդողանը և Պուտինը քննարկել են երկկողմ հարաբերություններն ու Սև ծովում նավագնացության անվտանգությունը

Կրեմլը մեկնաբանել է Մակրոնի խոսքերը ֆրանսիական միջուկային հրթիռի փորձարկման վերաբերյալ

Զարգացման ֆրանսիական գործակալությունը Հայաստանին 270 մլն եվրոյի վարկ կտրամադրի

Ազգային ժողով-կառավարություն հարց ու պատասխան

Մոդին նշել է կառավարության ղեկավարի պաշտոնում իր գործունեության 25-ամյակը