Հեղափոխությունից հետո հայրենադարձվել է ավելի քան 450 ընտանիք. ամենաշատը՝ ՌԴ-ից,  Իրանից և ԱՄՆ-ից

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հեղափոխությունից հետո հայրենադարձվել է ավելի քան 450 ընտանիք, որոնց հետ նախարարությունը ամենօրյա կապի մեջ է: Հրավիրված ասուլիսում այս մասին ասաց ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Մխիթար Հայրապետյանը՝ միաժամանակ ավելացնելով, որ հայրենադարձված ընտանիքներն ավելի շատ են, և իր ներկայացրած թիվը վերաբերում է այն ընտանիքներին, որոնք այս կամ այն խնդրով դիմել են Սփյուռքի նախարարություն:

«Ամենաշատը Հայաստան են վերադարձել ՌԴ-ից, Իրանից և ԱՄՆ-ից: Հայրենադարձ ընտանիքներին տրամադրվել է իրավաբանական խորհրդատվություն, փորձել ենք օպերատիվ կերպով լուծել այն խնդիրները, որոնք չէին պահանջում օրենսդրական նախաձեռնություններ: Սա այն թիվն է, երբ հայրենադարձված ընտանիքն ուղղակի եկել է նախարարություն: Հայրենադարձված ընտանիքների թիվն, անկասկած, ավելի մեծ կլինի»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Հայրապետյանը:

Հայերեն العربية English Français Русский

Ռադան Սիբիհային վերանշանակել է Ուկրաինայի արտգործնախարարի պաշտոնում

ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈւՑՈւՄ

Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի, Եգիպտոսի և Պակիստանի արտաքին գործերի նախարարները կհանդիպեն Ստամբուլում

Սուրեն Պապիկյանն այցելել է նոր կառուցվող ամրացված շրջաններից մեկի շինհրապարակ

ՄԱԿ-ը 2025 թվականը համարել է ռեկորդային հումանիտար աշխատողների նկատմամբ բռնության մակարդակով

Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Եգիպտոսի դեսպանին

Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակում են կատարել «103-ը՝ 103-ի դիմաց» ձևաչափով

«Հայաստան» դաշինքի համակիրը խոչընդոտել է 2 քաղաքացու ընտրական իրավունքի ազատ իրականացմանը. ՔԿ

ԱԺ-ում կայացած քննարկման հետքերով. ՀՖՖ-ն պարզաբանում է ներկայացրել Երևանում և երեք մարզերում ֆուտբոլի դպրոցների կառուցման ծրագրի վերաբերյալ

Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ին օգնությունը կգնահատվի որպես մասնակցություն ագրեսիային