Ատոմային էներգետիկայի ոլորտում Հայաստանը բանակցություններ է վարում կոնկրետ առաջարկներ ունեցող ներդրողների հետ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ատոմային էներգետիկայի ոլորտում Հայաստանը բանակցություններ է վարում կոնկրետ առաջարկ ունեցող ռուսական, չինական և ֆրանսիական ներդրողների հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը վստահեցրեց, որ բոլոր առաջարկները կուսումնասիրվեն, և, կախված դրանց գրավչությունից, ինչպես նաև մեր պայմանների հետ համատեղելիությունից, որոշում կկայացվի:

Անդրադառնալով «Գազպրոմի» գլխավոր տնօրենի այն հայտարարությանը, որ լավ որակի գազի համար պետք է պատրաստ լինել ավել վճարել, Գարեգին Բաղրամյանն ասաց, որ եթե ի նկատի ունեք գազի ջերմատվության գործակիցը, ապա սահմանին գազի գնի գոյացման բանաձևում տրված է, որ սակագինը 7900 կկալ գազի ջերմատվության համար է։

«Բանաձև կա, որով փաստացի ջերմատվությամբ գնի ճշգրտում է իրականացվում։ ՌԴ-ի հետ գազի գնի համաձայնագրում այդ բանաձևն անցած հինգ տարում չէր կիրառվում ՝ անկախ նրանից, թե ինչ որակի գազ էր գալիս։ Այս փուլում մենք շարունակում ենք նաև այդ ուղղությամբ բանակցել, որպեսզի ջերմատվության գործակցի բանաձևը հետագայում ևս չկիրառվի»,- ասաց նա։ Գարեգին Բաղրամյանը նաև նկատեց, որ առաջիկա երկու-երեք տարում ակնկալվում է վերականգնվող էներգետիկայի մասով առնվազն 100-120 մվտ հզորությամբ արևային կայանի մրցութային փաթեթ ձևավորել և մրցույթ անցկացնել։

«Պիլոտային մի ծրագիր կա, որն ուզում ենք իրականացնել։ Հայաստանում վերջերս անցկացված էներգետիկ շաբաթվա ընթացքում խոսել ենք նաև «Սիմենսի» ներկայացուցիչների հետ, ովքեր նշել են, որ կդիտարկեն գրանտային գումարներով Հայաստանում փոքր կուտակիչ կայանի պիլոտային ծրագրի իրականացումը»,-նշեց նախարարի պաշտոնակատարը։

Հայերեն العربية English Русский

Երևանում COP17-ի շրջանակում մեկնարկել է Բնության նշանակման միջազգային դաշինքի գործունեությունը

Կանաչ ստանդարտներ ու մարզական կենտրոններ. Նազիկ Ավդալյանը COP17-ի շրջանակում խոսել է նոր նախագծի մասին

Հոկտեմբերի 22-ի միջոցառումների անոնս

Մանվել Գրիգորյանի ժառանգներից և փոխկապակցված անձանցից կբռնագանձվեն գույքեր ու դրամական միջոց

Ուշակովը մանրամասներ է հայտնել Պուտին-Ուիթքոֆ հանդիպումից

Դրա վրա չենք կառուցում մեր քաղաքականությունը․ Միրզոյանը՝ Թուրքիայի և Ադրբեջանի միջև հնարավոր հակասությունների մասին

Պետք է պահպանենք մեր խաղային դեմքն ու ձեռագիրը. Տուլիպան` «ԱԶ Ալկմար»-ի դեմ խաղի մասին

Մոսկվայի և Պեկինի հարաբերություններն ուղղված չեն որևէ մեկի դեմ. Պուտինն ընդունել է Չինաստանի վարչապետին

ԹՐԻՓՓ-ով զենք-զինամթերք չի կարող անցնել․ Միրզոյանը խոսել է այդ հարցում Ադրբեջանի հետ առկա ըմբռնման մասին

Ռուսական կողմն «արդյունավետ» և «բովանդակալից» է գնահատել Պուտինի և Ուիթքոֆի հանդիպումը