Տնտեսություն

Արդյունաբերության ոլորտում 500 մլն դոլարի ներդրումների պայմանավորվածություն կա. Նիկոլ Փաշինյան

1 րոպեի ընթերցում

Արդյունաբերության ոլորտում 500 մլն դոլարի ներդրումների պայմանավորվածություն կա. Նիկոլ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կառավարությունը ներդրողների հետ 500 մլն դոլարի ներդրումների պայմանավորվածություն ունի արդյունաբերության ոլորտում։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին նոյեմբերի 21-ին Արագածոտնի մարզում համայնքապետերի հետ հանդիպմանն ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

«Այս պահի դրությամբ տարբեր իրավիճակներում քննարկման փուլում է մոտ 500 մլն դոլարի ներդրում Հայաստանում արտադրության ոլորտում։ Երբ մյուս տարվա ընթացքում դրանք բարեհաջող իրականանան, մեր երկրի կերպարը տնտեսական առումով 180 աստիճանի շրջադարձ է կատարելու։ Խոսքը մի քանի գործարանի կառուցման մասին է, որոնք պետք է փոխեն մեր երկրի տնտեսական կերպարը»,- ասաց Փաշինյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում