Տնտեսություն

Ազգային ժողովն արտահերթ նիստում քննարկում է պետական բյուջեի նախագիծը. ՈՒՂԻՂ

2 րոպեի ընթերցում

Ազգային ժողովն արտահերթ նիստում քննարկում է պետական բյուջեի նախագիծը. ՈՒՂԻՂ

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովում կառավարության նախաձեռնությամբ մեկնարկել է արտահերթ նիստը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նիստի օրակարգում է 2019թ.-ի պետական բյուջեի նախագիծը:

ԱԺ արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված են նաև «Պաշտոնատար անձանց գործունեության ապա­հով­ման, սպասարկման և սոցիալական երաշ­խիքների մասին» Հայաստանի Հանրա­պետու­թյան օրեն­քում փոփոխություններ և լրացում կա­տարելու մասին», «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփո­խու­թյուններ կատարելու մասին», «Ղրղզստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու վերաբերյալ» 2014 թվականի դեկտեմբերի 23-ին ստորագրված պայմանագրում փոփոխություն կատարելու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին, «Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին,Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ 2018 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված «Հանրային արդյունավետության եւ ֆինանսական շուկաների ծրագիր. Ենթածրագիր 2» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասիննախագծերը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում