Ինչո՞ւ են սիրիահայերը խուսափում Թուրքիայից. թուրք լրագրողի հոդվածը Al-Monitor-ում

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մինչ Սիրիայում տարբեր էթնիկ խմբեր, այդ թվում քրդերը, թուրքմեններն ու սիրիացի քրիստոնյաները երկրում մի քանի տարի շարունակվող ճգնաժամի հետևանքով ապաստան են փնտրում Թուրքիայում, սիրիահայերը խուսափում են մեկնել այդ երկիր: Այս փաստին անդրադարձել է թուրք լրագրող Սիբել Հուրթասը, ով Al-Monitor-ում հրապարակված հոդվածում գրել է այն մասին, թե ինչու են սիրիահայերը խուսափում Թուրքիայից:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, լրագրողը նշում է, որ Սիրիայում պատերազմի հետևանքով տեղի քրդերն ու թուրքմենները փորձեցին ապաստան գտնել հարևան այնպիսի երկրներում, ինչպիսիք են Հորդանանը, Լիբանանն ու Թուրքիան: Համաձայն պաշտոնական տվյալների՝ Թուրքիայում բնակվում է ավելի քան 3,5 մլն սիրիացի փախստական, որոնցում, սակայն, չկան հայեր:

Թուրք լրագրող Սերդար Քորուջուն, ով զբաղվում է Թուրքիայի սահմանին մոտ բնակեցված սիրիացի փախստականների հարցերի ուսումնասիրությամբ, Հուրթասին պատմել է, որ իր հետազոտությունների ժամանակ արձանագրել է հետաքրքիր մի փաստ. այդ փախստականների շարքում գրեթե հայեր չկան: «Ես ինքս ինձ ասացի՝ սա չի կարող լինել միայն այն պատճառով, որ հայերը Սիրիայի բնակչության մեջ փոքր թիվ են կազմում, այստեղ մեկ այլ պատճառ կա»,- պատմել է նա: Ավելի ուշ Քորուջուն Թուրքիայում հանդիպել է մի սիրիահայի, ով ասել է, որ թեպետ Թուրքիայի սահմանն իրենց մոտ է, սակայն իրական կյանքում այն խիստ հեռու է իրենցից, և դրա պատճառը 1915 թվականի Հայոց ցեղասպանությունն է: «Սիրիահայերը 100 տարի առաջ Անատոլիայից փախել էին Հալեպ: Կոտորածի նրանց մասին հիշողություններն այնքան թարմ են, որ նրանք որոշել են չգալ Թուրքիա»,- պատմել է Քորուջուն, ով գիրք է հեղինակել «Հալեպից հեռու գտնվողները» վերնագրով:

Գրքի պատրաստման համար նա զրուցել է մի քանի տասնյակ սիրիահայերի հետ, որոնց պատմությունները հիմնականում նույնն են եղել. նրանք բոլորը վաղ տարիքից տատերից ու պապերից լսել են հիշողություններ ու վկայություններ 1915-ի կոտորածների մասին: «Սիրիայում տեղի ունեցող պատերազմը մեր երկրորդ ցեղասպանությունն է: Իմ պապը վերապրել է առաջին ցեղասպանությունը, երբ նրանք 1915-ին Ուրֆայից փախան Սիրիա»,- պատմել է Լենա Շամիլյանիսեն:

«Որպես հայեր՝ մեր կյանքը լի է արկածներով ու ողբերգություններով, ասես սա է մեր ճակատագիրը: Ես մասնակցել եմ ապրիլի 24-ի հիշատակի արարողություններին: Դրանք շատ ցավալի են, սակայն այդ ցավը նաև հիշեցնում է մեզ, որ մենք ուժեղ ենք»,- ասել է մեկ այլ սիրիահայ Սաղիկ Ռաստգելենյանը:

Քորուջուն նշել է, որ Սիրիայից փախչելու ճանապարհին Թուրքիայից խուսափելը ոչ միայն հիշողության պատճառով է, այլև ներկայում թուրքական պետության կողմից հայերի նկատմամբ վերաբերմունքի հետևանք: «Սիրիահայերը կարծում են, որ եթե նրանք գան Թուրքիա, այստեղ նրանց լավ չեն վերաբերի»,- ընդգծել է Սերդար Քորուջուն:

Հայերեն العربية English

Ինժեներական աշխատանքները զինված ուժերում ընթանում են անընդհատ ռեժիմով. Սուրեն Պապիկյան

Հութիները հայտնել են, որ մեկ ամսվա ընթացքում խոչընդոտել են 48 սաուդական տանկերների երթևեկությանը

ԿԺԴՀ առաջնորդի քույրը հայտարարել է, որ տեղյակ չէ Հյուսիսային Կորեայի և ԱՄՆ առաջնորդների շփումներից

CAFSEP ծրագրի շրջանակում ևս երեք բնակավայրերի տրամադրվել են նոր տեխնիկա և սարքավորումներ

Մոլդովայի կառավարությունը բանակցություններ է սկսում ՆԱՏՕ-ի հետ՝ գաղտնի տեղեկատվության փոխանակման վերաբերյալ․ Moldpres

Պուտինը կառավարությանը հանձնարարել է աջակցել լոգիստիկ կենտրոնների վերակառուցմանը

Օգոստոսի 20-ի միջոցառումների անոնս

Բուլղարիայի ՆԳ նախարարը հայտնել է, որ Բեզմերի ավիաբազայի անվտանգության համար ձեռնարկվել են բոլոր հնարավոր միջոցները. BTA

Եվրոպական միությունը և ՄԱԿ-ի գործընկերները մեկնարկում են Հայաստանում օդի որակի բարելավմանն ուղղված նոր նախաձեռնություն

Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան