Տնտեսություն

Արտագնա աշխատանքի մեկնած քաղաքացիների եկամուտների հարկման որևէ նախագիծ կամ գաղափար առկա չէ. ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել

1 րոպեի ընթերցում

Արտագնա աշխատանքի մեկնած քաղաքացիների եկամուտների հարկման որևէ նախագիծ կամ գաղափար առկա չէ. ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն պարզաբանում է ներկայացրել ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման գործընթացի վերաբերյալ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը ՊԵԿ-ը վստահեցնում է, որ արտագնա աշխատանքի մեկնած քաղաքացիների եկամուտները հարկելու որևէ նախագիծ և գաղափար առկա չէ:

«Արմենպրես» լրատվական գործակալությունը ներկայացնում է ՊԵԿ-ի տրամադրած պարզաբանումը.

«Ֆիզիակական անձանց համատարած հայտարարագրման թեման լայնորեն քննարկվում է ԶԼՄ-ներում և սոցիալական ցանցերում: Պետական եկամուտների կոմիտեն անհրաժեշտ է համարում տեղեկացնել, որ նախքան նախագծի ներդրումն՝ այն պետք է դրվի հանրային լայն քննարկման, ինչի ընթացքում վեր կհանվեն խնդրի դրական և բացասական կողմերը:

Ինչ վերաբերում է արտագնա աշխատանքի մեկնած քաղաքացիների եկամուտների հարկման մեխանիզմին, ապա որևէ նման նախագիծ կամ գաղափար առկա չէ: Իսկ ԶԼՄ-ին տված հարցազրույցում ՊԵԿ նախագահի պատասխանը բխել է ռեզիդենտների ստացած եկամուտների հարկման ընդհանուր սկզբունքներից (ՀՀ և արտասահմանյան աղբյուրներից ստացված եկամուտներ), սակայն դա չի նշանակում, որ նրանց եկամուտները ենթակա են լինելու հարկման կամ նման նախագիծ է քննարկվում»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում