Մշակույթ

ԱՄՆ-ում կցուցադրեն 1988-ի երկրաշարժի մասին «Սպիտակ» ֆիլմը

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ում կցուցադրեն 1988-ի երկրաշարժի մասին «Սպիտակ» ֆիլմը

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Սպիտակ» հայ-ռուսական կինոնկարը, որը Հայաստանի կողմից ուղարկվել է «Օսկար»-ի «Օտար լեզվով լավագույն ֆիլմ» անվանակարգում, կցուցադրեն ԱՄՆ-ում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտնել Է ֆիլմի ռեժիսոր Ալեքսանդր Կոտը:

Ֆիլմը ռուսական վարժույթ կմտնի նոյեմբերի 29-ին: Կինոնկարը պատմում Է 1988 թվականի դեկտեմբերի 7-ին Հայաստանի տարածքում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի մասին, որը տասնյակ հազարավոր մարդկանց կյանք խլեց: Ֆիլմի գլխավոր դերերը կատարել են Լեռնիկ Հարությունյանը, Հերմինե Ստեփանյանը, Ալեքսանդրա Պոլիտիկը եւ ուրիշներ:

«Ինչ վերաբերում Է «Օսկար» նվաճելու շանսերին, անկեղծ ասած, կարծում եմ, որ այն շանսեր ունի, ինչպես եւ բոլորը, բայց ոչ այնքան մեծ»,-նշել Է ռեժիսորը: «Մեր կինոն չեն ցուցադրել Կաննում, Բեռլինում: Ես հաղթանակ չեմ ակնկալում, բայց, ընդսմին, «Օսկար»-ի համար Հայաստանից ֆիլմի առաջադրումն ինքնին արդեն մեծ քայլ Է: Եվ այժմ ցուցադրություններ կլինեն Վաշինգտոնում, Մայամիում, Լոս Անջելեսում, Նյու Յորքում»:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում