ԵԱՀԿ ՄԽ համանախագահները ԼՂ հակամարտության կարգավորման գործում ընդգծել են փոխվստահության մթնոլորտի պահպանման կարևորությունը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը հայտարարություն են տարածել տարածաշրջան՝ Երևան, Ստեփանակերտ և Բաքու այցի կապակցությամբ:

Այցի հիմնական նպատակն էր քննարկել սեպտեմբերին Դուշանբեում ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակում տեղի ունեցած Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների զրույցի արդյունքները, նախանշել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը միտված հետագա քայլերը և գնահատել առկա իրավիճակը: Համանախագահները հիշեցրել են, որ տարածաշրջանային այցի ընթացքում հանդիպումներ են ունեցել Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, խորհրդակցություններ անցկացրել երկու երկրների Արտաքին գործերի և Պաշտպանության նախարարների հետ, հանդիպում ունեցել Լեռնային Ղարաբաղի իշխանությունների հետ, հետևել առաջնագծում հրադադարի պահպանման ռեժիմին՝ դիտորդական առաքելության շրջանակում:

«Երկու երկրների ղեկավարները հաստատել են, որ առաջնագծում լարվածության մակարդակը զգալիորեն նվազել է, քանի որ Դուշանբեում վերահասատատել են լարվածությունը թուլացնելու իրենց հանձնառությունը: Խորհրդակցությունների ընթացքում համանախագահները լրացուցիչ տեղեկատվություն են ստացել Դուշանբեում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ուղղությամբ, այդ թվում՝ ուղիղ կապի հաստատման վերաբերյալ: Համանախագահները ողջունել են տեղի ունեցող զարգացումները, բարձր գնահատել կառուցողական միջոցառումներ իրականացնելու կողմերի բարեխիղճ քայլերը և աջակցություն հայտնել առաջնորդներին՝ երկխոսությունը շարունակելու ուղղությամբ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասված է հայտարարության մեջ:

Համանախագահները ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ ինտենսիվ բանակցությունների համար ընդգծել են փոխվստահության մթնոլորտի պահպանման կարևորությունը:

Հայտարարության մեջ նշվում է նաև, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները պայմանավորվել են հանդիպել մինչև տարեվերջ:

Հայերեն English Français Русский

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել «Լռության էքսպոնատներ» խորագրով հատուկ ցուցադրության բացմանը

ՏԻՄ ընտրություններ, հայտնի են ընտրողների մասնակցության վերջնական տվյալները

ՆԳՆ-ն ՏԻՄ ընտրություններում ընտրախախտումների վերաբերյալ 35 ահազանգ է ստացել։

Այժմ բանակցությունների միջանկյալ հատվածում ենք․ Համբարձում Մաթևոսյանը` COP17 համաժողովի ընթացքի մասին

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն հրապարակել է նոր տվյալներ ընտրողների մասնակցության վերաբերյալ

ԿԸՀ-ն քաղաքական գործիչներին և ԶԼՄ-ներին կոչ է անում զերծ մնալ քարոզչություն կամ հակաքարոզչություն պարունակող հայտարարությունից

ԱԳՄԱ նախարարի տեղակալը մասնակցել է «Բիզնես առաջնորդության մոբիլիզացում հանուն բնության» խորագրով կլոր սեղան-քննարկմանը

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձավ աշխարհի առաջնության կրկնակի չեմպիոն

ՏԻՄ ընտրություններ․ ՆԳՆ-ն ընտրախախտումների վերաբերյալ 13 ահազանգ է ստացել

ՏԻՄ ընտրություններ․ ժամը 14։00-ի դրությամբ մասնակցության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Ստեփանավանում