Արցախի Նոր Կարմիրավան գյուղում հնագետները դամբարան են վավերացրել 

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Մարտակերտի շրջանի Նոր Կարմիրավան գյուղի տարածքում պեղումներն այս տարի անցկացվել են երկու փուլով: Ապրիլ-մայիս ամիսներին Արցախի հնագիտական արշավախումբը տեղում աշխատանքներ է կատարել՝ վավերացնելու այնտեղ հայտնաբերված դամբարանի խուցը: Հոկտեմբերի 1-ին մեկնարկած ուսումնասիրությունների արդյունքում հնագետները պեղել են այն:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Նոր Կարմիրավանի արշավախմբի ղեկավար ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող Նժդեհ Երանյանը նշեց, որ այս տարի պեղումները հետաքրքիր արդյունքներ են գրանցել: «Մեր ուսումնասիրությունների ընթացքում պարզել ենք, որ հայտնաբերված դամբարանի խուցը արևելք-արևմուտք ուղղվածություն ուներ, իսկ թաղումը հիմնահողային էր: Հետաքրքիր էր, որ առհասարակ մարդակերպ կոթողների տարածքում, դրանց հարևանությամբ կամ դրանց տակ վավերացվեց դամբարան: Ինչպես գիտեք, մենք երկար տարիներ հետազոտում էինք այդ մարդակերպ կոթողները, որոնք բոլորը նախկինում տեղաշարժված վիճակում էին գտնվում: Նոր Կարմիրավանի այս տարվա պեղումներով մեզ հաջողվեց առաջին անգամ կոթողների տակ դամբարան վավերացնել, ինչը շատ կարևոր հետազոտություն էր»,-նշեց Երանյանը՝ հավելելով, որ Արցախում ներկայումս հայտնի են շուրջ երեք տասնյակ նմանատիպ մարդակերպ կոթողներ:

Հնագիտական արշավախմբի ղեկավարը փաստեց, որ դամբարանի պեղումներով գտնված հնագիտական նյութը ոչ պակաս կարևոր էր: «Դամբարանից մենք հայտնաբերել ենք մետաղից, ոսկորից, ապակուց պատրաստված տարբեր իրեր, այդ թվում՝ ուլունքներ, կոճակներ, կախիկներ: Դամբարանից պեղված ողջ նյութը թվագրվում է մ.թ.ա. առաջին հազարամյակի սկզբով, կամ ավելի կոնկրետ՝ մ.թ.ա. 8-6-րդ դարերով»,-նշեց Նժդեհ Երանյանը:

Նրա խոսքով՝ 2016 թվականին Նոր Կարմիրավանում մեկնարկած պեղումները կիսատ էին մնացել և լուրջ կասկածներ կային, որ տեղում նաև դամբարան ենք հայտնաբերելու: «Եվ ահա այս տարվա պեղումներով հստակեցրեցինք, որ մեր ենթադրություններն իսկապես ճիշտ էին: Նախնական հետազոտությամբ կարող ենք ասել, որ շրջակայքում նմանատիպ այլ դամբարաններ կարող են լինել, սակայն վերջնական եզրակացության հանգելու համար հարկավոր է ֆինանսական միջոցներ ներառել, հետազոտել դամբարանի շրջակայքը, ինչը շատ հետաքրքիր տեղեկություններ է մեզ բերելու»,-ընդգծեց հնագետը՝ հավելելով, որ Նոր Կարմիրավանում հայտնաբերված դամբարանի և մարդակերպ կոթողների հետազոտությունը Տիգրանակերտի շրջակայքի ուսումնասիրության մաս է կազմում:

Նոր Կարմիրավանի մարդակերպ կոթողների հետազոտությունը, նրանց հնագիտական միջավայրի վավերացումը կարևոր է ինչպես Արցախի և Ուտիքի, այնպես էլԿովկասի և ողջ Առաջավոր Ասիայի մ.թ.ա. 1-ին հազարամյակի պատմության և մշակույթի ուսումնասիրության համար, քանզի Արցախի քարե մարդակերպ կոթողները նախաքրիստոնեական մշակույթի կարևոր բաղկացուցիչներից են:

Հայերեն Русский

COP17-ն ամբողջ ակտիվությամբ մտել է իր ռիթմի մեջ. ՀՀ ՇՄ փոխնախարարն ամփոփել է համաժողովի առաջին շաբաթը

Թրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցը

Երևանի փոխքաղաքապետը Փարիզի գործընկերոջ հետ քննարկել է բնապահպանական համընդհանուր խնդիրներ

COP17. Խելացի գնումներից մինչև ամբողջահատիկ հաց. ներկայացվել է առողջ սննդի և կենսաբազմազանության կապը

ՀՖՖ արտահերթ նիստը կկայանա նոյեմբերի 4-ին

COP17 միջազգային համաժողովի շրջանակում կայացավ «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխությունը

Յուրաքանչյուր հաջորդ առաջնություն նախապատրաստություն է Օլիմպիական խաղերի համար. Արայիկ Հարությունյան

Հայկական բնության մասին պատմող այգի՝ Երևանի սրտում

Արտաշես Ներսիսյանը չի բացառում, որ ծանրամարտի կանանց հավաքականն առաջիկա աշխարհի առաջնությունում մեդալ կնվաճի

Բուլղարացի ավիացիոն փորձագետը կստանա միջազգային մրցանակ՝ թռիչքների անվտանգության ոլորտում ցուցաբերած առաջնորդության համար. BTA