Քաղաքականություն

Էրդողանը չպետք այցելի Առաջին աշխարհամարտի 100-ամյակի ավարտի միջոցառումներին. Կարվունասը հաշվի է առել Հայոց ցեղասպանության հանգամանքը

1 րոպեի ընթերցում

Էրդողանը չպետք այցելի Առաջին աշխարհամարտի 100-ամյակի ավարտի միջոցառումներին. Կարվունասը հաշվի է առել Հայոց ցեղասպանության հանգամանքը

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր, Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի անդամ Լյուկ Կարվունասը երկրի նախագահ ԷմանուելՄակրոնին կոչ է արել հրաժարվել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին Փարիզ՝ Առաջին աշխարհամարտի 100-ամյակի ավարտի միջոցառումներին հրավիրելուց:

«Ես Հանրապետության նախագահին կոչ եմ անում դիմակայել Թուրքիայի նախագահի Առաջին աշխարհամարտի 100-ամյակին նվիրված միջոցառումների մասնակցելու անհասկանալի հրավերին: Հաշվի առնելով Հայոց ցեղասպանության հիշատակը և պարոն Էրդողանի հակաժողովրդավարական գործելաոճը՝ նրա այցը չպետք է տեղի ունենա»,- ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է Կարվունասը:

Փարիզում Առաջին աշխարհամարտի ավարտին նվիրված միջոցառումները կայանալու են նոյեմբերի 11-ին:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում