Հայաստանը 6 կետով բարելավել է դիրքը Doing Business-ում

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը Համաշխարհային բանկի գործարարությամբ զբաղվելու դյուրինության (Doing Business) վարկանիշում 41-րդն է, նախորդ տարվա 47-րդ տեղի համեմատ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Համաշխարհային բանկի խմբի հրապարակած «Գործարարություն» զեկույցի ցուցանիշները ներկայացնելով՝ Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Սիլվի Բոսութղոն նշեց, որ Հայաստանի վարկանիշի առաջընթացի հիմնական պատճառները տարբեր բարեփոխումներում արտացոլված գործարարության կարգավորման միջավայրի բարելավումներն են: «Սահմանագծից հեռավորության ցուցանիշով, որը գնահատվում է երկրի կանոնակարգման արդյունավետության բացարձակ մակարդակի 0-ից 100 սանդղակով, որտեղ 0-ն համապատասխանում է ամենացածր կատարողականին, իսկ 100-ը` սահմանագիծն է, Հայաստանի միավորը «Գործարարություն 2019» զեկուցում բարձրացել է 75.37-ի`«Գործարարություն 2018»-ի 73.31-ի դիմաց: Սա նշանակում է, որ Հայաստանն իր գործարար կարգավորումները բարելավել է»,- նշեց նա:

Բոսութղոն տեղեկացրեց, որ «Գործարարություն» զեկույցի եզրահանգմամբ՝ Հայաստանը նշանակալի բարելավումներ է ներդրել հինգ ոլորտներում: Մասնավորապես՝ Հայաստանը ընկերությունների հիմնումը դյուրացրել է` տալով իրավաբանական անձի գրանցման ժամանակ որպես ավելացված արժեքի հարկ վճարող կամավոր հաշվառվելու հնարավորություն: «Հայաստանն էլեկտրականության ստացումը ավելի արագ է դարձրել`էլեկտրականության նոր միացում ապահովելու ընթացակարգերի համար սահմանելով ավելի կարճ ժամանակահատված: Հայաստանն ուժեղացրել է փոքր ներդրողների պաշպանությունը, դյուրացրել է հարկերի վճարումն ու պայմանագրերի կիրարկումը»,- ասաց նա:

Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավարի խոսքով` հիմա մեկ օրով ավելի պակաս ժամանակ է պահանջվում Հայաստանում բիզնեսը գրանցելու համար, նախորդ տարվա համեմատ: «Այս ցուցանիշով Հայաստանը ութերորդն է դառնում ամբողջ աշխարհում լավագույն կատարողական դրսևորած երկրների թվում»,-հավելեց նա:

Հայաստանը գործարարությամբ զբաղվելու դյուրինության վարկանիշով առաջ է անցել հարևան Թուրքիայից, որը զբաղեցնում է 43 հորիզոնականը, սակայն զիջում է մյուս հարևան Վրաստանին, որը 6-րդն է աղյուսակում:

Հայերեն English Русский

Լեհաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է Ուկրաինային ռազմական օգնությունը դադարեցնելու տեղեկությունը

ՊԵԿ աշխատակիցները համոզված են, որ սահմանն ուժեղ է, երբ ունենք արհեստավարժ, գրագետ, զգոն և վճռական մաքսավոր

Գեղարքունիքի մարզպետը ֆրանսիական կողմի հետ քննարկել է մարզի գյուղատնտեսության ոլորտի զարգացման ծրագրերի ներդրման հնարավորությունները

Իտալիայի կառավարությունը բողոքի ակցիաների ֆոնին օգնություն է հատկացնում վարորդներին, ֆերմերներին և ձկնորսներին

Հոկտեմբերի 23-ի միջոցառումների անոնս

Միջազգային քրեական դատարանն արժանացել է ԵՄ Սախարովի մրցանակին

ԵՏՀ կոլեգիայի անդամը հույս ունի, որ հայկական արտադրանքի նկատմամբ ռուսական սահմանափակումների հարցը մոտ ժամանակներս կլուծվի

Սևանա լճում իշխանի պաշարներն աճում են, սիգի գնահատված պաշարը հասել է 4511 տոննայի

«Ղարս» մասնաճյուղի «Անի» էլեկտրացանցի նախկին տնօրենին մեղսագրվում է ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու նախապատրաստություն

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ընդունել է Հայաստանի գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին