Հասարակական

Հայաստանի բնակիչները բարձր են գնահատում ԱԱԾ-ի, ոստիկանության և ՀՔԾ-ի աշխատանքը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քաղաքացիների շրջանում անցկացված հետազոտությունները ցույց են տվել, որ նրանք բարձր են գնահատում Ազգային անվտանգության ծառայության, Ոստիկանության և Հատուկ քննչական ծառայության աշխատանքը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում այս հետազոտությունները ներկայացրեց «GALLUP International association»-ի հայաստանյան լիիրավ անդամ «Էմ Փի Ջի» ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը:

«ԱԱԾ-ի աշխատանքը հարցվածների 66.2 տոկոսը լիովին դրական է գնահատել, իսկ ՀՀ ոստիկանության և ՀՔԾ-ի աշխատանքները համապատասխանաբար՝ 56.7 և 52.6 տոկոսը: Կառույցների գործունեությունը բացասական են գնահատել շատ քչերը՝ մինչև 4.5 տոկոսը»,- նշեց Նավասարդյանը:

Նրա խոսքով՝ հարցվողներին նաև հարց է ուղղվել, թե բացահայտումների ինչ դեպքեր են հիշում, և 83.3 տոկոսը պատասխանել է Մանվել Գրիգորյանի հետ կապված բացահայտումները:

«39.9 տոկոսը հիշել է Ռոբերտ Քոչարյանի մարտի 1-ի վերաբերյալ դեպքերը, 37.5 տոկոսը՝ Ալեքսանդր Սարգսյանի և նրա որդիների հետ կապված ենթադրյալ հանցագործությունները, 18.9 տոկոսն էլ մատնանշել է Հովիկ Աբրահամյանի, իր եղբոր գործարանում գտնված զենքերն ու չարաշահումները»,- ընդգծեց «Էմ Փի Ջի» ՍՊԸ տնօրենը:

Հարցվածների 64.8 տոկոսը մարտի 1-ի գործի վերաբերյալ կարծում է, որ ճշմարտությունը կբացահայտվի, և մեղավորները կպատժվեն, իսկ 24.7 տոկոսը կարծում է, որ մեղավորներին կհաջողվի խուսափել պատասխանատվությունից:

Հետազոտության մասնակիցների 80․1 տոկոսը կարծում է, որ ԱԱԾ-ի, Ոստիկանության և ՀՔԾ-ի կողմից իրականացվող գործողությունները օրինականության հաստատում են, 10․6 տոկոսի կարծիքով` դրանք քաղաքական հետապնդումներ են:

Հարցվածների 40 տոկոսը ՀՀ անվտանգությունը երաշխավորելու վերաբերյալ պատասխանել է, որ ՀՀ-ն ինքը պետք է ապահովի իր անվտանգությունը` առանց այլ կառույցների միջամտության, 39.7 տոկոսի կարծիքով՝ այդ երաշխավորը Ռուսաստանն է, ՆԱՏՕ-ին Հայաստանի անվտանգության երաշխավորի դերում տեսնում է 9 տոկոսը, իսկ ՀԱՊԿ-ին՝ 3.9 տոկոսը:

Հայերեն

Հարգում ենք 110 տարի առաջ սարսափելի ցեղասպանության ժամանակ սպանված 1.5 մլն հայերի հիշատակը. Նենսի Փելոսի

Վերահաստատում ենք կյանքը և ազատությունը պաշտպանելու մեր հանձնառությունը. Արգենտինայի Վարդագույն տունը՝ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին

Անհամբեր սպասում ենք Հայաստանի հետ մեր ռազմավարական գործընկերության շարունակությանը. Թրամփ

Այս ողբերգության լույսի ներքո ականատես ենք լինում նաև հայ ժողովրդի ուժին ու ամրությանը. Թրամփի ուղերձը

Մոսկվայում Հայոց Ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ հիշատակի միջոցառումներ են կազմակերպվել

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել գետից

Ամոթալի է, որ ավելի քան 1 դար անց մենք չկարողացանք դասեր քաղել Հայոց ցեղասպանությունից. Կանադայի Պահպանողական կուսակցության ղեկավար

Փարիզի քաղաքապետարանում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված ընունելություն

ԵԽԽՎ նախագահի գլխավորած պատվիրակությունը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Այլևս երբեք թույլ չենք տա, որ մոռացությունը թաքցնի ճշմարտությունը. հունական Կալամարիայի քաղաքապետը՝ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին