Տնտեսություն

Ներդրողների համար Հայաստանի հեղինակությունը բավականին բարձրացել է. Մաթիաս Քիսլեր

2 րոպեի ընթերցում

Ներդրողների համար Հայաստանի հեղինակությունը բավականին բարձրացել է. Մաթիաս Քիսլեր

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի Դաշնության համար Հայաստանի Հանրապետությունում ներդրումներ անելու հետաքրքիր և նախընտրելի ոլորտներ են հանքարդյունաբերությունը, ինչպես նաև տեղեկատվական տեխնոլոգիաներն ու արտադրության ոլորտը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ-ում Գերմանիայի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերը:

«Երկու տարի առաջ մենք բավականին նշանակալի ներդրումներ իրականացրինք հանքարդյունաբերության ոլորտում, և, կարելի է ասել, որ այդ կազմակերպությունը համարվում է ամենախոշոր հարկատուներից: Կարծում եմ, որ հանքարդյունաբերության ոլորտը կշարունակի իր դերն ունենալ մոտ ապագայում: Իհարկե, մենք աշխատում ենք, Հայաստան ավելի շատ ներդրումներ բերելու ուղղությամբ: Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտից շատ ընկերություններ են գալիս Հայաստան, բայց նաև պետք է դիտարկենք, թե ինչպես կարող ենք ներգրավել ընկերություններ արտադրության ոլորտում»,- նշեց Քիսլերը:

Նա շեշտեց, որ Հայաստանի հեղինակությունը՝ ներդրողներին գրավելուհամար, վերջին ամիսներին բավականին բարձրացել է:Դեսպանի խոսքով՝ Կառավարությունն ընտրություններից հետո պետք է էլ ավելի ամրապնդի այդ միջավայրը, որ հնարավոր լինի ներգրավել էլ ավելի շատ ներդրումներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում