Տնտեսություն

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստին քննարկվել է թվայնացման օրակարգը

1 րոպեի ընթերցում

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստին քննարկվել է թվայնացման օրակարգը

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Երևանում կայացել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հերթական նիստը, որին մասնակցել են ԵԱՏՄ երկրների փոխվարչապետները:

Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանիգրասենյակից, նիստի օրակարգում էին ԵԱՏՄ երկրների միջև տնտեսության, արդյունաբերության, առևտրի և այլ ոլորտներում համագործակցությանը վերաբերող հարցեր: Մասնակիցները, ի թիվս այլ հարցերի, քննարկել են թվայնացման օրակարգը, ինչպես նաև 2019 թվականի ԵԱՏՄ բյուջեն, որը կներկայացվի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հաստատմանը:

Աշխատանքային այցի շրջանակներում ԵԱՏՄ երկրների փոխվարչապետները և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանի ուղեկցությամբ այցելել են Երևանի կոնյակի գործարան, շրջայց կատարել գործարանի Արարատ թանգարանում, որտեղ ծանոթացել են հայկական Արարատ կոնյակի պատմությանը և արտադրական գործընթացին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում